Giga 3 ԳԲ (Կանխավճարային)

Ամսական գերարագ Ինտերնետ սմարթֆոնի համար

Վճարը ամսական 2000 դրամ է։

Ակտիվացում/Ապաակտիվացում

  • Զանգահարեք 06741103 հեռախոսահամարով
  • Ուղարկեք 1103 տեքստով  SMS  0674 համարին
  • Հավաքեք *1103# հրահանգը
  • Զանգահարեք 06741003 հեռախոսահամարով
  • Ուղարկեք SMS 1003 տեքստով 0674 համարին
  • Հավաքեք *1003# հրահանգը

Ինտերնետ՝ փաթեթը սպառելուց հետո

5 դրամ/ ՄԲ

 

Ծառայության ակտիվացված լինելը կարող եք ստուգել հետևյալ եղանակներից ցանկացածով

  • Զանգահարեք 067409 հեռախոսահամարով
  • Ուղարկեք SMS  09 տեքստով 0674 համարին
  • Հավաքեք *110*09# հրահանգը

Ծառայության շրջանակներում օգտագործած Ինտերնետի ծավալը կարող եք ստուգել *203# հրահանգի միջոցով:

 

Giga 3 ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ Սմարթ, Նեո, Նեո Max և շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Ինֆինիտի», «Դրայվ» ՍՓ-ների բաժանորդների: 

Giga 3 ծառայությունը հնարավոր չէ օգտագործել Mega 150, Mega 300, Mega 500, Light, Pro, Mega Pro, Regular, Premium, Forsage և Ռուսաստանյան ծառայությունների հետ միաժամանանակ:

Եթե ծառայության գործողության 31-օրյա ժամկետի ավարտին, հաշվին չլինի անհրաժեշտ գումար՝ ամսավճարից ավել, ապա տրամադրվելու է 7 օր դիտարկման ժամանակահատված, հաշիվը լիցքավորելու համար: Դիտարկման ժամանակահատվածում, հաշիվն անհրաժեշտ գումարով լիցքավորելու դեպքում կգանձվի ծառայության ամսավճարը և ծառայությունը կրկին կտրամադրվի 31 օրով՝ ներառյալ վերաակտիվացման օրը:

Եթե մինչ 7 օրվա դիտարկման ժամանակահատվածի ավարտը հաշիվը չլիցքավորվի ծառայության տրամադրման համար անհրաժեշտ 2000 դրամից ավել գումարով, ապա ծառայությունը կապաակտիվացվի, և կրկին ակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի հավաքել ծառայության ակտիվացման հրահանգը:

Եթե ծառայության գործողության ժամկետի ընթացքում նրանում ներառված` առանց մեգաբայթային տարիֆիկացման գործող, 3GB գերարագ ինտերնետի ողջ ծավալը չի սպառվել, ապա ժամկետի լրանալուն պես մնացորդը զրոյանում է:

Ճշգրիտ տարիֆիկացման նպատակով խնդրում ենք համոզվել, որ ծառայությունը ակտիվացնելուց առաջ դուրս եք եկել ինտերնետից (ավարտել եք սեսսիան) և վերսկսել այն միայն ծառայությունն ակտիվացնելուց հետո**:

Ծառայության տրամադրման 31-րդ օրվա սկզբում՝ 00:00-ից 03:30 ընկած ժամանակահատվածում, հաշվին բավարար՝ ամսավճարից ավել, գումար լինելու դեպքում կգանձվի ծառայության ամսավճարը և այն կրկին կտրամադրվի 31 օրով: Այդ պատճառով խորհուրդ է տրվում չակտիվացնել ծառայությունները նշված ժամանակահատվածում կրկնակի գանձումից խուսափելու նպատակով:

Ինտերնետի օգտագործվող ծավալը սպառվում է ինչպես ծառայության (3 ԳԲ ներգրավվածությունից), այնպես էլ անսահմանափակ ինտերնետի փաթեթի ծավալից: Հետևաբար, խորհուրդ չի տրվում ակտիվացնել ինտերնետ-փաթեթը, եթե Giga 3 ծառայության միջոցով տրամադրված 3 ԳԲ ներառված ինտերնետը սպառված չէ:

Սեսսիան ավարտելու համար ծառայության ակտիվացումից հետո կարող եք անջատել, ապա միացնել հեռախոսը կամ հեռախոսի տվյալների՝ ինտերնետի, փոխանցումը:

Բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

Ծառայության նշված պայմանները գործում են միայն ՀՀ տարածքում:

Ծառայության վերականգման համար անհրաժեշտ ժամանակահատվածը (վթարի դեպքում)` 24 ժամ: