Giga 6 ԳԲ (Կանխավճարային)

Ամսական գերարագ Ինտերնետ սմարթֆոնի համար

Վճարը ամսական 3500 դրամ է։

Ակտիվացում/Ապաակտիվացում

  • Զանգահարեք 06741106 հեռախոսահամարով
  • Ուղարկեք 1106 տեքստով SMS 0674 համարին
  • Հավաքեք *1106# հրահանգը
  • Զանգահարեք 06741006 հեռախոսահամարով
  • Ուղարկեք 1006 տեքստով SMS 0674 համարին
  • Հավաքեք *1006# հրահանգը

Ինտերնետ՝ փաթեթը սպառելուց հետո

5 դրամ/ ՄԲ

 

Ծառայության ակտիվացված լինելը կարող եք ստուգել հետևյալ եղանակներից ցանկացածով

  • Զանգահարեք 067409 հեռախոսահամարով
  • Ուղարկեք 09 տեքստով  SMS 0674 համարին
  • Հավաքեք *110*09# հրահանգը

Ծառայության շրջանակներում օգտագործած Ինտերնետի ծավալը կարող եք ստուգել *203# USSD հրահանգի միջոցով: 

 

Giga 6 ծառայությունը հասանելի է Beeline  կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ Սմարթ, Նեո, Նեո Max և շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Ինֆինիտի», «Դրայվ» ՍՓ-ների բաժանորդների:

Giga 6 ծառայությունը հնարավոր չէ օգտագործել Mega 150, Mega 300, Mega 500, Light, Pro, MegaPro, Regular, Premium, Forsage և Ռուսաստանյան ծառայությունների հետ միաժամանանակ: 

Ծառայության գործողության ժամկետը 31 օր է՝ ներառյալ ակտիվացման օրը: Ծառայության համար կգործի նաև 7-օրյա դիտարկման ժամանակահատված*:

Եթե ծառայության գործողության 31-օրյա ժամկետի ավարտին, հաշվին չլինի անհրաժեշտ գումար՝ ամսավճարից ավել, ապա կտրամադրվի 7 օր դիտարկման ժամանակահատված, հաշիվը լիցքավորելու համար: Դիտարկման ժամանակահատվածում, հաշիվն անհրաժեշտ գումարով լիցքավորելու դեպքում կգանձվի ծառայության ամսավճարը և ծառայությունը կրկին կտրամադրվի 31 օրով՝ ներառյալ վերաակտիվացման օրը:

Եթե մինչ 7 օրվա դիտարկման ժամանակահատվածի ավարտը հաշիվը չլիցքավորվի ծառայության տրամադրման համար անհրաժեշտ 3500 դրամից ավել գումարով, ապա ծառայությունը կապաակտիվացվի, և կրկին ակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի հավաքել ծառայության ակտիվացման հրահանգը:

Եթե ծառայության գործողության ժամկետի ընթացքում նրանում ներառված` առանց մեգաբայթային տարիֆիկացման գործող, 6 GB գերարագ ինտերնետի ողջ ծավալը չի սպառվել ապա ժամկետի լրանալուն պես մնացորդը զրոյանում է

Ճշգրիտ տարիֆիկացման նպատակով խնդրում ենք համոզվել, որ ծառայությունը ակտիվացնելուց առաջ դուրս եք եկել ինտերնետից (ավարտել եք սեսսիան) և վերսկսել այն միայն ծառայությունն ակտիվացնելուց հետո**:

Ծառայության տրամադրման 31-րդ օրվա սկզբում՝ 00:00-ից 03:30 ընկած ժամանակահատվածում, հաշվին բավարար՝ ամսավճարից ավել, գումար լինելու դեպքում կգանձվի ծառայության ամսավճարը և այն կրկին կտրամադրվի 31 օրով: Այդ պատճառով խորհուրդ է տրվում չակտիվացնել ծառայությունները նշված ժամանակահատվածում կրկնակի գանձումից խուսափելու նպատակով:

Եթե Giga 6 ծառայության հետ միաժամանակ ակտիվացված է որևէ ինտերնետ-փաթեթ, ապա օգտագործվող ինտերնետի ծավալը կսպառվի ինչպես ծառայությունից՝ 6 ԳԲ ծավալից, այնպես էլ ինտերնետ-փաթեթից: Հետևաբար, խորհուրդ է տրվում չակտիվացնել ինտերնետ-փաթեթ,  եթե Giga 6 ծառայության շրջանակներում տրամադրված 6 ԳԲ գերարագ ինտերնետի ողջ ծավալը սպառված չէ:

Սեսսիան ավարտելու համար ծառայության ակտիվացումից հետո կարող եք անջատել, ապա միացնել հեռախոսը կամ հեռախոսի տվյալների՝ ինտերնետի փոխանցումը:

Բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

Ծառայության նշված պայմանները գործում են միայն ՀՀ տարածքում:

Ծառայության վերականգման համար անհրաժեշտ ժամանակահատվածը (վթարի դեպքում)` 24 ժամ: