Internet 500 (Կանխավճարային)

Գերարագ ինտերնետ փաթեթ սմարտֆոնի համար

 

«Internet 500» ծառայության ամսավճար`700 դրամ:

Ծառայության ակտիվացում

Ծառայությունը կարելի է ակտիվացնել նշված տարբերակներից յուրաքանչյուրով`

 

 

Զանգահարելով

USSD հրահանգ

0674 համարին հետևյալ տեքստով SMS ուղարկելով

«Internet 500 (Ինտերնետ 500)»

06741116

*1116#

1116

 

 

 

Ծառայության ապաակտիվացում

Ծառայությունը կարելի է ապաակտիվացնել նշված տարբերակներից յուրաքանչյուրով `

 

 

Զանգահարելով

USSD հրահանգ

0674 համարին հետևյալ տեքստով SMS ուղարկելով

«Internet 500 (Ինտերնետ 500)»

06741016

*1016#

1016

  • «Internet 500 (Ինտերնետ 500)» ծառայությունը (տեխնիկական անվանում APL_INTR) «Վեոն Արմենիա» ՓԲԸ շարժական կապի կանխավճարային հաշվարկման համակարգի բաժանորդներին հնարավորություն է ընձեռում 700 դրամ (ներառյալ ԱԱՀ) ամսավճարի դիմաց մուտք գործել Ինտերնետ առանց արագության սահմանափակման՝ 31 օրերի ընթացքում (ներառյալ ակտիվացման օրը):
  • Ծառայությունն ակտիվացնելու օրվանից սկսած և մինչև 31 օրը լրանալը տրամադրվում է 500 ՄԲ գերարագ ինտերնետ` առանց մեգաբայթային տարիֆիկացման, որը սպառելուց հետո և մինչև 31 օրը լրանալը բաժանորդը կարող է շարունակել օգտվել գերարագ ինտերնետից վճարելով սակագնային փաթեթում ստացած/ուղարկած մեկ մեգաբայթի գործող սակագների:
  • Եթե ծառայությունը ակտիվացնելուց հետո՝ մինչև 31 օրը լրանալը, բաժանորդը չի սպառել առանց մեգաբայթային տարիֆիկացման գործող 500 ՄԲ գերարագ ինտերնետի ողջ ծավալը ապա ժամկետի լրանալուն պես մնացորդը կզրոյանա:
  • Ծառայության ժամկետի ավարտի օրը՝ ակտիվացումից հետո 31-րդ օրը, 00:00-03:30 ժամանակահատվածում հաշվին բավարար (ամսավճարից ավել) գումարի դեպքում գանձվում է 700 դրամ և ծառայությունը կրկին տրամադրվում է 31 օրով:
  • Եթե ծառայության գործողության 31-օրյա ժամկետի ավարտին, բաժանորդի հաշվին չլինի անհրաժեշտ (ամսավճարից ավել) գումար, ապա տրամադրվելու է 1 օր ժամանակահատված՝ դիտարկման ժամանակահատված, հաշիվը լիցքավորելու համար: Դիտարկման ժամանակահատվածում, հաշիվն անհրաժեշտ գումարով լիցքավորելու դեպքում կգանձվի ծառայության ամսավճարը և ծառայությունը կրկին կտրամադրվի 31 օրով՝ ներառյալ վերաակտիվացման օրը:

Եթե մինչ 1 օրվա դիտարկման ժամանակահատվածի ավարտը հաշիվը չլիցքավորվի ծառայության տրամադրման համար անհրաժեշտ 700 դրամից ավել գումարով, ապա ծառայությունը ավտոմատ կերպով չի տրամադրվի՝ կապաակտիվացվի, և կրկին ակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի հավաքել ծառայության ակտիվացման հրահանգը:

  • Բաժանորդը կարող է ցանկացած պահին ապաակտիվացնել ծառայությունը (նաև դիտարկման ժամանակահատվածում)` հավաքելով ծառայության ապաակտիվացման հրահանգը:
  • «Internet 500 (Ինտերնետ 500)» ծառայությունը հասանելի է «Վեոն Արմենիա» ՓԲԸ  կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Ինֆինիտի», «Դրայվ», «Ինտերնետ Այսօր», «Ինտերնետ Այսօր» ՍՓ-ների բաժանորդների:

 

  • «Internet 500 (Ինտերնետ 500)» ծառայությունը հնարավոր չէ օգտագործել Mega150, Mega300, Mega500, Light, Pro, MegaPro, Regular, Premium, Forsage, Active, Active 7 և Non-Stop ծառայությունների հետ միաժամանանակ:

 

*203# USSD հրահանգի միջոցով հնարվոր է ստուգել ծառայության շրջանակներում օգտագործած Ինտերնետի ծավալը (կիլոբայթերով):

Կանխավճարային սակագնային փաթեթներ