Մաքսի 10 ԳԲ (Կանխավճարային)

Գերարագ Ինտերնետ փաթեթներ կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար

Վճարը 6000 դրամ է։

  • Զանգահարեք 06744410 հեռախոսահամարով
  • Ուղարկեք  4410 տեքստով  SMS  0674 համարին
  • Հավաքեք *4410# հրահանգը

Maxi 10 ԳԲ փաթեթը տրամադրվում է 30 օր ժամկետով, սկսած ակտիվացման օրվանից: «Ինտերնետ-փաթեթներ»-ի մեգաբայթերի կամ գործողության ժամկետի սպառման դեպքում ուղարկվող/ստացվող տվյալների արժեքը հաշվարկվում է ըստ գործող սակագնային փաթեթի սակագնի:

Բաժանորդը կարող է երկարացնել փաթեթի գործողության ժամկետը` ակտիվացնելով նոր ինտերնետ-փաթեթ: Մեկ ամսվա ընթացքում բաժանորդները կարող են միացնել անսահմանափակ թվով «Ինտերնետ-փաթեթներ»

«Ինտերնետ-փաթեթներ»-ի գործողության ժամկետում նոր փաթեթ ակտիվացնելու դեպքում, նոր փաթեթի արժեքը գանձվում է և ՄԲ-երը ավելանում են գործող փաթեթի դեռևս չսպառված ՄԲ-երին, իսկ գործողության ժամկետը սահմանվում է 30 օր նոր փաթեթի ակտիվացման պահից:

Ակտիվացված փաթեթի գործողության ժամկետում սակագնային փաթեթի փոփոխման դեպքում, ինչպես նաև հեռախոսահամարի և SIM-քարտի փոխարինման և համարի արգելափակման/ապաարգելափակման դեպքերում ինտերնետ-հաշվեկշիռը և դրա գործողության ժամկետը պահպանվում են:

Փաթեթի գործողության ժամկետի ավարտից հետո մնացորդը՝ չսպառված գերարագ ինտերնետի ծավալը, կզրոյանա:

Ակտիվացված Ինտերնետ-փաթեթի մնացորդի և գործողության ժամկետի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է հավաքել ՝    

Կանխավճարային համակարգի բաժանորդների համար  (տեղեկատվությունը` կիլոբայթերով)

*103#

Ռոումինգում բջջային ինտերնետից օգտվելիս, օգտագործած մեգաբայթերը «Ինտերնետ-փաթեթի» ծավալից չի սպառվում: Ռոումինգում բջջային ինտերնետի օգտագործված մեգաբայթերը  տարիֆիկացվում են ըստ համապատասխան սակագների:

Եթե Ինտերնետ փաթեթի սպառվելուն մնացել է մինչև 1 ՄԲ ծավալ, ապա միաժամանակ մեկից ավել Ինտերնետ սեսսիա օգտագործելիս` փաթեթի մնացորդը կծախսվի միայն առաջին սեսիայի համար, իսկ զուգահեռ օգտագործվող մյուս սեսսիաների Ինտերնետի տարիֆիկացումը կկատարվի համաձայն ձեր սակագնային փաթեթի պայմանների:

 «Ինտերնետ փաթեթներ»-ը նախատեսված են internet.beeline.am, default.beeline.am, wap.beeline.am միացման կետերով անցնող տրաֆֆիկի համար:

Բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: