Մաքսի 500 ՄԲ (Հետվճարային)

Գերարագ Ինտերնետ փաթեթներ կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար

Վճարը 800 դրամ է։

  • Զանգահարեք 06747500 հեռախոսահամարով
  • Ուղարկեք  7500 տեքստով  SMS    0674 համարին
  • Հավաքեք *7500# հրահանգը

Մաքսի 500 ՄԲ փաթեթը ակտիվացնելիս այն տրամադրվում է նաև հաջորդ ամիսներին ամեն ամսվա սկզբին՝ մինչ ապաակտիվացումը, փաթեթի ամսավճարի դիմաց: Ինտերնետ-փաթեթը ամբողջությամբ տրամադրվում է ամսվա առաջին օրը փաթեթին միանալու պարագայում: Այլ օր միանալու դեպքում փաթեթի արժեքը և փաթեթով տրամադրվող MB-երը հաշվարկվում են փաթեթի ձեռք բերման օրվանից մինչև տվյալ ամսվա վերջ մնացած օրերին համապատասխան:

Տվյալ ամսվա համար տրամադրված մեգաբայթերն ամբողջությամբ չօգտագործելու դեպքում դրանք հաջորդ ամիս չեն փոխանցվում: Ամսվա ընթացքում Ինտերնետ-փաթեթի մեգաբայթերի սպառման դեպքում ուղարկվող/ստացվող տվյալների արժեքը հաշվարկվում է ըստ գործող սակագնային փաթեթի սակագնի:

Ամսվա ընթացքում 1ից ավել փաթեթ միացնելիս նրանցում ներառված ՄԲ-երը գումարվում են և հաջորդ ամիս բաժանորդը ստանում է բոլոր միացված փաթեթների գումարային ՄԲ-երը` յուրաքանչյուր փաթեթի դիմաց բաժանորդից կգանձվի համապատասխան փաթեթի արժեքը:

Ինտերնետ փաթեթը փոփոխելու/ապաակտիվացնելու համար  անհրաժեշտ է դիմել Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակներ կամ բաժանորդների սպասարկման ծառայություն (0611)  և հայտ ներկայացնել ընթացիկ փաթեթի փոփոխության/ապաակտիվացման մասին: Փաթեթի փոփոխությունը/ապաակտիվացումը կկատարվի ընթացիկ ամսվա վերջին օրը:

Ակտիվացված փաթեթի գործողության ժամկետում սակագնային փաթեթի փոփոխման դեպքում, ինչպես նաև հեռախոսահամարի և SIM-քարտի փոխարինման և համարի արգելափակման/ապաարգելափակման դեպքերում ինտերնետ-հաշվեկշիռը և դրա գործողության ժամկետը չեն պահպանվում:

Ակտիվացված Ինտերնետ-փաթեթի մնացորդի և գործողության ժամկետի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է հավաքել ՝  

Հետվճարային համակարգի բաժանորդների համար (տեղեկատվությունը` կիլոբայթերով)

067406

Մաքսի 500 ՄԲ փաթեթը հասանելի է կանխավճարային և հետվճարային բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Infinity», «Drive» և «Բազային» ՍՓ-ների:

Եթե Ինտերնետ փաթեթի սպառվելուն մնացել է մինչև 1 ՄԲ ծավալ, ապա միաժամանակ մեկից ավել Ինտերնետ սեսսիա օգտագործելիս` փաթեթի մնացորդը կծախսվի միայն առաջին սեսիայի համար, իսկ զուգահեռ օգտագործվող մյուս սեսսիաների Ինտերնետի տարիֆիկացումը կկատարվի համաձայն ձեր սակագնային փաթեթի պայմանների:

Ռոումինգում բջջային ինտերնետից օգտվելիս, օգտագործած մեգաբայթերը «Ինտերնետ-փաթեթի» ծավալից չի սպառվում: Ռոումինգում բջջային ինտերնետի օգտագործված մեգաբայթերը  տարիֆիկացվում են ըստ համապատասխան սակագների:

«Ինտերնետ փաթեթներ»-ը նախատեսված են internet.beeline.am, default.beeline.am, wap.beeline.am միացման կետերով անցնող տրաֆֆիկի համար:

Բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

Հետվճարային սակագնային փաթեթներ