Mega 200 ՄԲ (Կանխավճարային)

Օրական գերարագ Ինտերնետ սմարթֆոնի համար:

Վճարը օրական 90 դրամ է։

Ակտիվացում/Ապաակտիվացում

  • Զանգահարեք 06741150 հեռախոսահամարով
  • Ուղարկեք  1150  տեքստով  SMS  0674 համարին
  • Հավաքեք *1150# հրահանգը
  • Զանգահարեք  06741151 հեռախոսահամարով
  • Ուղարկեք 1151 տեքստով SMS  0674 համարին
  • Հավաքեք *1151# հրահանգը

Փաթեթը սպառելուց հետո

5 դրամ/ՄԲ

 

Ծառայության միացված լինելը կարելի է ստուգել հետևյալ տարբերակներից յուրաքանչյուրով`

  • Զանգահարեք 067409 հեռախոսահամարով
  • Ուղարկեք  09 տեքստով  SMS  0674 համարին
  • Հավաքեք *110*09# հրահանգը

Ծառայության շրջանակներում օգտագործած Ինտերնետի ծավալը կարող եք ստուգել *107# հրահանգի միջոցով:

Mega 200 ծառայության ապաակտիվացման դեպքում, այն կրկին ակտվիացնելու համար անհրաժեշտ է սպասել 30 րոպե: Եթե ակտիվացման հարցումը կատարվի ապաակտիվացման պահից 30 րոպեի ժամանակահատվածում, ապա ծառայությունը հնարավոր է չակտիվանա: 

Mega 200 ծառայությունն ակտիվացնելուց առաջ անհրաժեշտ է ավարտել ինտերնետի ընթացիկ սեսսիան՝ դուրս գալ ինտերնետից, և վերսկսել այն միայն ծառայությունն ակտիվացնելուց հետո:

Ծառայության գործողության ժամկետն է 1 օր:  Հաշվեկշռին օրավարձից ավել գումարի առկայության դեպքում ծառայությունն ավտոմատ կերպով կշարունակվի տրամադրվել մինչ ապաակտիվացնելը:

Ծառայությունից հնարավոր է օգտվել միայն դրական հաշվեկշռի դեպքում:

Եթե Mega 200 ծառայության հետ միաժամանակ ակտիվացված է որևէ ինտերնետ-փաթեթ, ապա օգտագործվող ինտերնետի ծավալը կսպառվի և ծառայությունից և ինտերնետ-փաթեթից: Հետևաբար խորհուրդ է տրվում չակտիվացնել ինտերնետ-փաթեթ, Mega 200 ծառայության հետ միաժամանակ:

Բաժանորդի հաշվեկշռին ծառայության օրավարձի գանձման համար բավարար գումար չլինելու դեպքում ծառայության մատուցումը կասեցվում է և շարժական ինտերնետի ծառայությունները տարիֆիկացվում են համաձայն սակագնային փաթեթի պայմանների: Հակառակ դեպքում՝ հաշվին բավարար միջոցներ ունենալիս, կգանձվի օրավարձը և ծառայության մատուցումը կվերականգնվի գանձումից հետո 5 րոպեների ընթացքում:

 Mega 200 ծառայությունը հնարավոր չէ միաժամանակ ակտիվացնել «Light», «Pro», «MegaPro», «Regular», «Premium», «Forsage» և «Giga» ծառայությունների հետ միասին։

Mega200 ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ «Neo», «Neo Max»,  ինչպես նաև  շարժական ինտերնետի  ՍՓ-ների բաժանորդների:

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ օգտագործման համար նշված տվյալները հաստատուն չեն և կարող են փոփոխվել/տարբերվել իրական տվյալներից կախված տարբեր պարամետրերից՝ զանգի կամ ձայնագրության որակ, սիմվոլների քանակ և այլն:

Եթե ակտիվացման հարցումը ուղարկվել է 22:00-24:00 ժամանակահատվածում ապա ծառայությունը կակտիվանա հաջորդ օրվա սկզբում:

Բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ։

Ծառայության նշված պայմանները գործում են միայն ՀՀ տարածքում:

Ծառայության վերականգման համար անհրաժեշտ ժամանակահատվածը (վթարի դեպքում)` 24 ժամ:

200 ՄԲ – դա մոտավոր

Viber  messages (500 սիմվոլ),  կամ

204667 նամակ

Viber զանգ,  կամ

840 րոպե

Skype  զանգ,  կամ

133 րոպե

Skype վիդեո  զանգ,  կամ

45 րոպե

Սոց. Ցանցեր,  կամ

240  րոպե

Վեբ էջերի դիտում,  կամ

4085 դիտում

Նկարներ (download/upload),   կամ

49 նկար

Երգեր,  կամ

40 երգ

Ֆիլմեր

16  րոպե

 

Կանխավճարային սակագնային փաթեթներ