Mega 500+

Օրական գերարագ Ինտերնետ սմարթֆոնի համար

My Beeline Armenia-ի միջոցով

My Beeline Armenia-ի միջոցով

1,000 ՄԲ
Արժեք

Արժեք

150 դրամ/օր

Ակտիվացրեք «Mega 500+» ծառայությունը My Beeline Armenia հավելվածի միջոցով և 500ՄԲ-ի փոխարեն ստացեք 1000ՄԲ։

«Mega 500ՄԲ» ծառայության ակտիվացում

  USSD հրահանգ *1500#
  Զանգ 06741500
   1500 տեքստ՝ 0674 համարին   
   "My Beeline Armenia" հավելվածի միջոցով

Ստուգել օգտագործված ծառայության շրջանակներում օգտագործած Ինտերնետի ծավալը՝ *107#

«Mega 500+» ծառայությունը կարող եք ապաակտիվացնել միայն My Beeline Armenia հավելվածի միջոցով։

«Mega 500ՄԲ» ծառայության ապաակտիվացում

  USSD հրահանգ *1501#
  Զանգ 06741501
   1501 տեքստ՝ 0674 համարին   
   "My Beeline Armenia" հավելվածի միջոցով

Փաթեթը սպառելուց հետո

5 դրամ/ՄԲ

Ստուգի՛ր քո SIM-քարտի և բջջային հեռախոսի համատեղելիությունը 4G ցանցի հետ սեղմելով «ստուգել» կոճակը կամ հավաքելով *444# հրահանգը բջջայինի միջոցով։

Միացի՛ր 4G ցանցին և վայելիր մինչև 20 անգամ ավելի արագ Ինտերնետ:

4G ցանցին միանալու համար հետևի՛ր ստորև ներկայացված քայլերին՝

iOS

  1. Մուտք գործիր սմարթֆոնի «Կարգավորումներ» բաժինը
  2. Ընտրի՛ր «Բջջային կապ» բաժինը
  3. Բացի՛ր «Տվյալների պարամետրեր» բաժինը:
  4. Բացի՛ր «Ձայն եւ Տվյալների» բաժինը եւ ընտրեք LTE ցանցը ցանկում:
  5. Էկրանին կհայտնվի 4G/LTE նշանը

Android

  1. Բացի՛ր «Կարգավորումներ» բաժինը
  2. Մու՛տք գործիր «Միացումներ»
  3. Բացի՛ր «Բջջային ցանցեր» բաժինը
  4. «Ցանցային ռեժիմ» ցանկից ընտրի՛ր 4G(LTE)
  5. Էկրանին կհայտնվի 4G/LTE նշանը

Ծառայության միացված լինելը կարելի է ստուգել հետևյալ տարբերակներից յուրաքանչյուրով`

  • Զանգահարեք 067409 հեռախոսահամարով
  • Հավաքեք *110*09# հրահանգը
  • Ուղարկեք  09 տեքստով SMS 0674 համարին

«Mega 500ՄԲ» ծառայությունը տրամադրում է 500ՄԲ շարժական Ինտերնետ օրական 150 դրամ վարձի դիմաց։ 

Ծառայության շրջանակներում օգտագործած Ինտերնետի ծավալը կարող եք ստուգել *107# հրահանգի միջոցով:

«Mega 500ՄԲ»/«Mega 500+» ծառայության ապաակտիվացման դեպքում, այն կրկին ակտվիացնելու համար անհրաժեշտ է սպասել 15 րոպե: Եթե ակտիվացման հարցումը կատարվի ապաակտիվացման պահից 15 րոպեի ժամանակահատվածում, ապա ծառայությունը հնարավոր է չակտիվանա: 

«Mega 500ՄԲ»/«Mega 500+» ծառայությունն ակտիվացնելուց առաջ անհրաժեշտ է ավարտել ինտերնետի ընթացիկ սեսսիան՝ դուրս գալ ինտերնետից, և վերսկսել այն միայն ծառայությունն ակտիվացնելուց հետո:

Ծառայության գործողության ժամկետն է 1 օր:  Հաշվեկշռին օրավարձից ավել գումարի առկայության դեպքում ծառայությունն ավտոմատ կերպով կշարունակվի տրամադրվել մինչ ապաակտիվացնելը:

Ծառայությունից հնարավոր է օգտվել միայն դրական հաշվեկշռի դեպքում:

Եթե «Mega 500ՄԲ»/«Mega 500+» ծառայության հետ միաժամանակ ակտիվացված է որևէ ինտերնետ-փաթեթ, ապա օգտագործվող ինտերնետի ծավալը կսպառվի և ծառայությունից և ինտերնետ-փաթեթից: Հետևբար խորհուրդ է տրվում չակտիվացնել ինտերնետ-փաթեթ, «Mega 500ՄԲ»/«Mega 500+» ծառայության  հետ միաժամանակ:

Բաժանորդի հաշվեկշռին ծառայության օրավարձի գանձման համար բավարար գումար չլինելու դեպքում ծառայության մատուցումը կասեցվում է և շարժական ինտերնետի ծառայությունները տարիֆիկացվում են համաձայն սակագնային փաթեթի պայմանների: Հակառակ դեպքում՝ հաշվին բավարար միջոցներ ունենալիս, կգանձվի օրավարձը և ծառայության մատուցումը կվերականգնվի գանձումից հետո 5 րոպեների ընթացքում:

«Mega 500ՄԲ»/«Mega 500+» ծառայությունը հնարավոր չէ միաժամանակ ակտիվացնել «Light», «Pro», «MegaPro», «Regular», «Premium», «Forsage» և «Giga» ծառայությունների հետ միասին:

«Mega 500ՄԲ»/«Mega 500+» ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի  ՍՓ-ների բաժանորդների:

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ օգտագործման համար նշված տվյալները հաստատուն չեն և կարող են փոփոխվել/տարբերվել իրական տվյալներից կախված տարբեր պարամետրերից՝ զանգի կամ ձայնագրության որակ, սիմվոլների քանակ և այլն:

Տրամադրվող ինտերնետ փաթեթը սպառելուց հետո SMS ծանուցումն ուղարկվում է բաժանորդին աջակցման նպատակով՝ չնախատեսված ծասերից խուսափելու համար։ SMS ծանուցման չստանալը կամ ուշացումը կարող է կախված լինել տարբեր սահմանափակող հանգամանքներից: Հավելյալ ծախսերից խուսափելու համար կարող եք  համապատասխան USSD հրահանգի միջոցով վերահսկել Ձեր ինտերնետ փաթեթի ծավալը և գործողության ժամկետը: Նշենք նաև, որ SMS ծանուցումն ուղարկվում է ինտերնետ սեսիայի ավարտից հետո։

Եթե ակտիվացման հարցումը ուղարկվել է 23:55-24:00 ժամանակահատվածում ապա ծառայությունը կակտիվանա հաջորդ օրվա սկզբում:

Բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

Ծառայության նշված պայմանները գործում են միայն ՀՀ տարածքում:

Ծառայության վերականգման համար անհրաժեշտ ժամանակահատվածը (վթարի դեպքում)` 24 ժամ: