Զանգի վերահասցեավորում

Դուք կարող եք վերահասցեավորել մուտքային զանգերն այն հեռախոսահամարին, որտեղ գտնվում եք:

Նախատեսված է վերահասցեավորման երեք տեսակ՝

  • Զանգի անմիջապես վերահասցեավորում՝ բոլոր մուտքային զանգերի անմիջապես վերահասցեավորում նշված հեռախոսահամարներին
  • Զանգի վերահասցեավորում գծի զբաղվածության դեպքում՝ բոլոր մուտքային զանգերի վերահասցեավորում նախընտրած հեռախոսահամարին միայն այն դեպքում, երբ գիծը զբաղված է
  • Զանգի վերահասցեավորում չպատասխանելու դեպքում՝ բոլոր մուտքային զանգերի վերահասցեավորում նախընտրած հեռախոսահամարին միայն այն դեպքում, երբ բաժանորդը չի պատասխանում առաջին 4 հեռախոսազանգերին

Ակտիվացում

Զանգի անմիջապես վերահասցեավորում

Ստեղնային հեռախոսների համար` հավաքեք *21* [հեռախոսահամար] #
Սկավառակային հեռախոսների համար` հավաքեք 121 [հեռախոսահամար]

Զանգի վերահասցեավորում գծի զբաղվածության դեպքում

Ստեղնային հեռախոսների համար` հավաքեք *67* [հեռախոսահամար] #
Սկավառակային հեռախոսների համար` հավաքեք 167 [հեռախոսահամար]

Զանգի վերահասցեավորում չպատասխանելու դեպքում

Ստեղնային հեռախոսների համար` հավաքեք *61* [հեռախոսահամար] #
Սկավառակային հեռախոսների համար` հավաքեք 161 [հեռախոսահամար]

Ապաակտիվացում

Զանգի անմիջապես վերահասցեավորում

Ստեղնային հեռախոսների համար` հավաքեք #21#
Սկավառակային հեռախոսների համար` հավաքեք 122

Զանգի վերահասցեավորում գծի զբաղվածության դեպքում

Ստեղնային հեռախոսների համար` հավաքեք #67#
Սկավառակային հեռախոսների համար` հավաքեք 168

Զանգի վերահասցեավորում չպատասխանելու դեպքում

Ստեղնային հեռախոսների համար` հավաքեք #61#
Սկավառակային հեռախոսների համար` հավաքեք 162

Ծառայությունը տրամադրվում է անվճար:

Վերահասցեավորված զանգը տարիֆիկացվում է համաձայն սակագնային փաթեթի: