Զանգի սպասում

Ծառայությունը թույլ է տալիս բաժանորդին ընդունել մեկ այլ զանգ հեռախոսային խոսակցության ընթացքում: Եթե հեռախոսային խոսակցության ընթացքում բաժանորդին զանգահարի ևս մեկ զրուցակից, կհնչի բնորոշ տոնային ազդանշան:

Զանգի սպասումը լինում է երեք տեսակի՝

  • շարունակել խոսակցությունը` չընդունելով նոր զանգը
  • երկրորդ զանգի ընդունում` ընդհատելով ընթացիկ խոսակցությունը
  • խոսակցությունը վարել երկու զանգահարողների հետ հաջորդաբար

Ակտիվացում/Ապաակտիվացում

Ստեղնային հեռախոսների համար` հավաքեք *43#
Սկավառակային հեռախոսների համար` հավաքեք 143

Ստեղնային հեռախոսների համար` հավաքեք #43#
Սկավառակային հեռախոսների համար` հավաքեք 144

Ծառայությունը տրամադրվում է անվճար:

Զանգի սպասման ռեժիմների կարգավորումներ

Շարունակել խոսակցությունը` չընդունելով նոր զանգը

Երկրորդ զանգի երկրորդ ազդանշանից հետո՝

Ստեղնային հեռախոսների համար` սեղմեք «անջատում» (Flash) կոճակը, ապա սեղմեք 0
Սկավառակային հեռախոսների համար` սեղմեք անջատման լծակը և հավաքեք 0

Այդ դեպքում երկրորդ զանգ կատարողը լսում է զբաղվածության ազդանշանը:

Երկրորդ զանգի ընդունում` ընդհատելով ընթացիկ խոսակցությունը

Երկրորդ զանգի երկրորդ ազդանշանից հետո՝

Ստեղնային հեռախոսների համար` սեղմեք «անջատում» (Flash) կոճակը, ապա սեղմեք 1 թիվը
Սկավառակային հեռախոսների համար` սեղմեք անջատման լծակը և հավաքեք 1 թիվը

Այդ դեպքում միանում է երկրորդ զանգողը, և ավտոմատ ընդհատվում է նախորդը:

Խոսակցությունը վարել երկու զանգահարողների հետ հաջորդաբար

Երկրորդ զանգի երկրորդ ազդանշանից հետո՝

Ստեղնային հեռախոսների համար` սեղմեք «անջատում» (Flash) կոճակը, ապա սեղմեք 2 թիվը
Սկավառակային հեռախոսների համար` սեղմեք անջատման լծակը և հավաքեք 2 թիվը
Մեկ զանգողից մյուսին անցնելու համար նորից սեղմեք «անջատում» կոճակը և հավաքեք 2 թիվը:

Բաժանորդներից մեկի հետ խոսակցության ավարտի դեպքում սեղմեք «անջատում» (Flash) կոճակը, ապա սեղմեք 1 թիվը և շարունակեք խոսակցությունը մյուս բաժանորդի հետ: