Ելքային զանգերի արգելափակում

Ծառայությունը թույլ է տալիս արգելափակել բոլոր ելքային զանգերը

Ակտիվացում/Ապաակտիվացում

Ստեղնային հեռախոսների համար` հավաքեք *33* abcd*AC# 
Սկավառակային հեռախոսների համար` հավաքեք 133abcd AC 

abcd-ն քառանիշ կոդն է
AC-ն արգելափակվող ուղղությունն է` 01-ից 05

Ստեղնային հեռախոսների համար` հավաքեք #33*abcd# 
Սկավառակային հեռախոսների համար` հավաքեք 134abcd

abcd-ն քառանիշ կոդն է

Ծառայությունը տրամադրվում է անվճար:

  • 01 – արգելափակում է միջազգային ելքային զանգերը (00) և ավելացած արժեքով ծառայություններ (090) ուղղված ելքային զանգերը,
  • 02 – արգելափակում է միջազգային ելքային զանգերը (00), Վրաստան, ԱՊՀ և Բալթյան երկրներ ելքային զանգերը, «Հայերի աշխարհ» (*88*, 88) և ավելացած արժեքով ծառայություններ (090) ուղղված ելքային զանգերը,
  • 03 – արգելափակում է միջազգային ելքային զանգերը (00), Վրաստան, ԱՊՀ և Բալթյան երկրներ ելքային զանգերը, «Հայերի աշխարհ» (*88*, 88), ՀՀ և ԼՂՀ տարածքի այլ օպերատորների ֆիքսված ցանցեր (01, 02, 03, 060, 047), ՀՀ և ԼՂՀ տարածքի օպերատորների բջջային ցանցեր (Viva Cell, Orange, K-Telecom), «Dial-up Internet Beeline» (8888) և ավելացած արժեքով ծառայություններ (090) ուղղված ելքային զանգերը,
  • 04 –արգելափակում է միջազգային ելքային զանգերը (00), Վրաստան, ԱՊՀ և Բալթյան երկրներ ելքային զանգերը, «Հայերի աշխարհ» (*88*, 88), ՀՀ և ԼՂՀ տարածքի այլ օպերատորների ֆիքսված ցանցեր (01, 02, 03, 060, 047), ՀՀ և ԼՂՀ տարածքի օպերատորների բջջային ցանցեր (Beeline, Viva Cell, Orange, K-Telecom), «Dial-up Internet Beeline» (8888) և ավելացած արժեքով ծառայություններ (090) ուղղված ելքային զանգերը,
  • 05 –արգելափակում է ելից զանգերը ամբողջությամբ` բացառությամբ հատուկ համարներին կատարվող զանգերի:
  • 06 - ֆիքսված ցանցի բաժանորդներին (բացառությամբ Գյումրի, Ստեփանավան և Ախուրյան քաղաքների, Վայքի, Գորիսի գյուղերի բաժանորդների և CDMA բաժանորդների) թույլատրում է ելքային զանգերը դեպի ՀՀ, ԼՂՀ օպերատորների ֆիքսված ցանցեր (010, 011, 02,03, 047, 060xx) և արգելափակում է ելքային զանգերը մյուս ուղղություններով (ելքային միջազգային զանգեր (00;*88*, 88), ելքային զանգերը դեպի ՀՀ, ԼՂՀ բջջային օպերատորների ցանցեր, «Dial-up Internet Beeline» (8888), և ավելացած արժեքով ծառայություններ (090))

Եթե կասկածում եք, որ ձեր ելքային զանգերի արգելափակման կոդը հայտնի է նաեւ այլ անձանց, դա խնդիր չէ:

Կարող եք հեշտությամբ փոխել այն հետեւյալ կերպ՝

Ստեղնային հեռախոսների համար` հավաքեք *99*abcd*ABCD#
Սկավառակային հեռախոսների համար` հավաքեք 199abcd ABCD 

abcd-ն քառանիշ կոդն է
ABCD-ն նոր կոդն է` ցանկացած քառանիշ թիվ