Mobile ID

Վճարումներ և նույնականացում բջջային հեռախոսի միջոցով:

 

  • Ցանկացած առցանց գործարքների իրականացում միայն բջջային հեռախոսի միջոցով:
  • Ավելի պարզ և անվտանգ վավերացում:
  • Ռիսկերի կտրուկ նվազում առցանց գործարքների ժամանակ:
  • Նույնականացման գործընթացի անվտանգ իրականացում:
  • Փաստաթղթերի քանակի նվազում և դրանք առցանց ստորագրելու հնարավորություն:
  • Վավերացում առանց ID ընթերցող սարքի:
  • Մուտք գործելու, փաստաթղթեր վավերացնելու և ստորագրելու հնարավորություն ցանկացած վայրից, ցանկացած ժամին:
  • Ծառայությունը նվազեցնում է պետական հաստատություններ այցելելու անհրաժեշտությունը:
  • Առցանց գործարքներ առանց անձնական տվյալները վտանգելու:

Ծառայությանը միանալու համար պետք է

  • Լինել «Վեոն Արմենիա» (Beeline) ընկերության կորպորատիվ հետվճարային բաժանորդ։
  • Ունենալ նույնականացման վավեր էլեկտրոնային քարտ:
  • Դիմել բջջային կապի օպերատորին՝ ստանալու USIM-քարտ Mobile ID ծառայությամբ:
  • Ակտիվացնել ծառայությունը www.mobileid.am կայքի հրահանգների միջոցով:

Ծառայության ձեռք բերման համար անհրաժեշտ փաստաթղթերը`

Լիազորված անձ

  • Բաժանորդի նույնականացման քարտ(վաճառքը իրականանում է միայն նույնականացման քարտի առկայության դեպքում):
  • Լիազորագիր:
  • Տնօրենի անձնագրի նույնականացման քարտի պատճեն:
  • Պետ․ ռեգիստրի հավաստագիր(նոր կորպորատիվ բաժանորդի դեպքում):

Կազմակերպության տնօրեն

  • Պետ․ ռեգիստրի հավաստագիր(նոր կորպորատիվ բաժանորդի դեպքում):
  • Կնիք:
  • Նույնականացման քարտ:

MobileID ծառայությունը իրականացվում է Նիկիտա Մոբայլ ՍՊԸ-ի կողմից: Ծառայության հետ կապված հարցերով զանգահարեք 010590330 հեռախոսահամարին: