SMS-ինֆո

Թիրախավորված SMS-գովազդի ուղարկում

Սակագներ

SMS*-ի արժեքը - 8.5 դրամ
*ՀՀ բոլոր բջջային Օպերատորների ցանցերին ուղարկված SMS հաղորդագրություն։

Ամսական վարձը գանձվում է հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո:
Սակագնային պլանի փոխարինումը կատարվում է ոչ ավելի հաճախ, քան ամիսը մեկ անգամ:

 Ամսական վարձ՝  15000 դրամ
Ներառված SMS*-ներ - 2000 SMS
Ներառումները սպառվելուց հետո 1 SMS* - 7.5 դրամ

*ՀՀ բոլոր բջջային Օպերատորների ցանցերին ուղարկված SMS հաղորդագրություն։

Ամսական վարձը գանձվում է հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո:

Փաթեթով նախատեսված SMS-ների քանակը պետք է օգտագործվի օրացուցային ամսվա ընթացքում: Չօգտագործված SMS-ների քանակը չի տեղափոխվում մյուս ամիս:

Եթե փաթեթով նախատեսված SMS-ների քանակը սպառվում է մինչև օրացուցային ամսվա ավարտը, ապա հավելյալ SMS-ները տարիֆիկացվում են համաձայն հավելյալ SMS-ների արժեքի, որը նախատեսված է տվյալ փաթեթի համար:

Սակագնային պլանի փոխարինումը կատարվում է ոչ ավելի հաճախ, քան ամիսը մեկ անգամ:

Ծառայության առավելությունները

«SMS-ինֆո» ծառայությունը լուծում է մի շարք բիզնես-խնդիրներ Կորպորատիվ բաժանորդի համար:

Ծառայության առավելությունները, որոնք կօգնեն Հաճախորդին հեշտությամբ իրականացնել հաղորդագրությունների զանգվածային ուղարկումներ՝


Ա
պրանքանիշի
անհատականացված հաղորդակցություն


Վաճառքի խթանում


Հաղ․առաքման 
վերահսկողություն


Հավատարմության մակարդակի բարձրացում


Բրենդավորման
հնարավորություն


Ներքին հաղորդակցություն

Արագություն 

Կապի ցածր արժեք

Հարմարություն
    

 

«SMS-ինֆո» ծառայությունը լուծում է մի շարք բիզնես-խնդիրներ Կորպորատիվ բաժանորդի համար՝

Վաճառքի խթանում՝

- Ակցիաների, հատուկ առաջարկների մասին հայտարարություններ;

- Զեղչերի, բոնուսների եւ այլնի մասին ծանուցումներ:

Հավատարմության մակարդակի բարձրացում՝

- Ընկերության նորությունների, իրադարձությունների եւ առանցքային միջոցառումների մասին հայտարարություններ;

- Շնորհավորանքներ;

- Հաճախորդների ծանուցումներ եւ այլն:

Ներքին հաղորդակցություն՝

- Առանցքային իրադարձությունների եւ միջոցառումների մասին հայտարարություններ;

- Աշխատողներին ուղղված տարաբնույթ աշխատանքային ծանուցումներ:

 

Ծառայության այն առանցքային առավելությունները, որոնք կօգնեն Հաճախորդին հեշտությամբ իրականացնել զանգվածային ուղարկումներ, հետեւյալն են՝

- Արագություն՝ բաժանորդները շատ կարճ ժամկետներում կարող են տեղեկացվել որեւէ իրադարձության մասին;

Հարմարություն՝ SMS-ուղարկման իրականացման համար պահանջվում է ունենալ միայն Ինտերնետ հասանելիություն եւ հաշվի անհատական տվյալներ, որոնք հատկացվել են Օպերատորի կողմից;

Կոնտակտի ցածր արժեք

Բրենդավորման հնարավորություն՝ SMS հաղորդագրություններն ուղարկվում են բաժանորդներին Հաճախորդի անունից:

Բաժանորդին տեղեկատվության առաքման վերահսկողություն՝ Համակարգը ներառում է առցանց հաշվետվություն, յուրաքանչյուր SMS հաղորդագրության առաքման կարգավիճակ

Ապրանքանիշի անհատականացված հաղորդակցություն Համակարգը թույլ է տալիս ավտոմատ կերպով տեղեկատվությունն առաքել յուրաքանչյուրին անհատապես:

Ծառայության ֆունկցիոնալ հնարավորություններ

  • Ավտորիզացումից հետո կառավարման վահանակին հասանելիություն
  • Կապակցված հաղորդագրությունների ապահովում
  • SMS-ի ուղարկում ուղարկողի տառաթվային համարներից
  • Հաղորդագրությունների ձեւանմուշների ապահովում
  • SMS-ի ուղարկման թեստային արշավների կազմակերպում
  • Տեքստային ֆայլերից կամ արտաքին համակարգերից բաժանորդների ցուցակի ներմուծում
  • Կոնտակտների խմբերին SMS ուղարկման հնարավորություն
  • Անցկացված արշավների մասով հաշվետվություն
  • Ստացողների սեւ ցուցակների ապահովում
  • Ծրագրի օգտագործման ներկառուցված տեղեկատու
  • Ըստ ժամանակացույցի հետաձգված ուղարկում
 

 

Ուղարկումների կառավարումն իրականացվում է հարմար և ինտուիտիվ Web-ինտերֆեյսի միջոցով:

Ծառայության հետ աշխատանքի համար կարելի է օգտվել ցանկացած վեբ-բրաուզերով(օրինակ՝ «Google Chrome», «Opera», «Firefox»):

WEB-ինտերֆեյսն ապահովում է հետևյալ հնարավորությունները՝

1. Ավտորիզացումից հետո կառավարման վահանակին հասանելիություն;

2. SMS-ի ուղարկում ուղարկողի տառաթվային համարներից՝ Ծառայությունն ապահովում է տառաթվային նույնացուցիչների անունից տառաթվային հանձնարարման և SMS ուղարկման հնարավորություններ;

3. SMS-ի ուղարկման թեստային արշավների կազմակերպում՝ Ծառայությունը թույլ է տալիս անցկացնել նախնական SMS տեղեկացման արշավների թեստավորում համարների թեստային խմբի վրա, նախապես ստուգելով ուղարկման կարգավորումների ճշտությունը, որոնք սահմանված են WEB-ինտերֆեյսում;

4. Կոնտակտների խմբերին SMS-ների ուղարկման հնարավորություն՝ ուղարկումների կազմակերպման հարմարության համար օգտատերը կարող է ստեղծել բաժանորդների թիրախային խմբեր (օրինակ՝ աշխատողներ, հաճախորդներ, դիստրիբյուտորներ) եւ ներառել դրանցում որոշակի հեռախոսահամարներ: Ծառայությունը նաև ապահովում է խմբերի կառավարման տարբեր հնարավորություններ՝ կոնտակտների դիտարկում, ավելացում, խմբագրում եւ հեռացում:

5. Ստացողների սեւ ցուցակների ապահովում՝ տվյալ ցուցակներում ներառվում են այն բաժանորդների համարները, որոնցից սպամ-ուղարկման վերաբերյալ բողոքներ են ստացվել: Այդ համարներին SMS առաքումն արգելափակվում է: Արգելափակումն իրականացվում է ուղարկողի մակարդակում, այսինքն՝ արգելափակվում են հենց այն միացումները, որոնց միջոցով որեւէ կոնկրետ բաժանորդի անցանկալի հաղորդագրություններ են ուղարկվել:

6. Ըստ ժամանակացույցի հետաձգված ուղարկում՝ Ծառայությունը թույլ է տալիս ժամանակահատվածներ սահմանել SMS-տեղեկացման անցկացման համար:

7. Կապակցված հաղորդագրությունների ապահովում՝ Ծառայությունը թույլ է տալիս ուղարկել «սոսնձված/միաձուլված» SMS-հաղորդագրություններ, որոնք բաղկացած են մի քանի մասից, որոնք ստացողի կողմից տեսնում է որպես մեկ հաղորդագրություն:

8. Հաղորդագրությունների ձեւանմուշների ապահովում՝ web-ինտերֆեյսում առկա է ձեւանմուշային հաղորդագրությունների ստեղծման հնարավորություն: Տվյալ հաղորդագրություններում կարող են ավելացվել թեգեր (օրինակ՝ ստացողի անուն, հայրանուն):

9. Տեքստային ֆայլերից կամ արտաքին համակարգերից բաժանորդների ցուցակի ներմուծում՝ Ծառայությունը թույլ է տալիս ներմուծել տվյալների բազայից կոնտակտներ եւ ֆայլեր («TXT» կամ «CSV» ֆայլային ձեւաչափով), ինչը շատ հարմար է լուծման ինտեգրման համար օպերատրի B2B հաճախորդների տվյալների բազայի հետ:

10. Անցկացված արշավների մասով հաշվետվություն՝ տարբեր չափաիշներով վիճակագրության հավաքագրման հնարավորություն, հաշվետվությունների ստեղծում եւ արտահանում՝ մարքետինգային արշավների հետագա վերլուծության եւ պլանավորման համար: Հաշվետվություններում արտացոլվում է ուղարկված, առաքված, մերժված SMS-ների, հասցեատերերի սխալ համարներ ունեցող SMS-ների քանակը եւ այլն:

11. Ծրագրի օգտագործման ներկառուցված տեղեկատու՝ Հաճախորդը ցանկացած պահի կարող է ուսումնասիրել մանրամասն հրահանգը:

- Հաճախորդը չպետք է իրականացնի չպահանջված SMS հաղորդագրությունների ուղարկում (առեւտրային բնույթի SMS հաղորդագրությունների այն անձանց, ովքեր չեն հայտնել դրանք ստանալու ցանկություն), այսինքն՝ չստեղծել SPAM:

- SMS հաղորդագրությունները չպետք է պարունակեն այնպիսի տեղեկատվություն, որի տարածումն արգելված է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:

- Բաժանորդները հնարավորություն ունեն արգելափակել SMS-ների ստացումը՝ զանգահարելով 0674454 համարին, 454 թիվը ուղարկել 0674 համարին եւ USSD *454# հրահանգով: