Ստաժավորում ՎԵՈՆ Արմենիայում

Կարծում ես` առանց փորձ տարբերակ չկա՞։ Կա՛

Անցի՛ր ստաժավորում «3-րդ սերունդ» ծրագրում և ստացի՛ր հնարավորություն ձեռք բերել գիտելիքներ և աշխատանքային փորձ «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում։

Դիմել կարող են ԲՈՒՀ-երի ավագ (3-րդ և բարձր, մագիստրատուրա) կուրսի ուսանողները  կամ ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտները։

Մասնակցության դիմումներն ընդունվում են մինչև 2019 թ. մայիսի 31-ը:

ՍՏԱԺԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Շուրջ 11 տարի «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունն իրականացնում է «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը: Ծրագրի շնորհիվ երիտասարդները  հնարավորություն են ստանում կիրառել իրենց գիտելիքները, մասնակցելով ռեալ բիզնեսի նախագծերին՝ փորձառու մասնագետների ղեկավարման ներքո և ձեռք բերել աշխատանքային փորձ Հայաստանի խոշորագույն միջազգային ընկերություններից մեկում:

Այս տարիների ընթացքում շուրջ 130 ուսանող անցել է ստաժավորման ծրագիր: Նրանց  մեծ մասն այսօր զբաղեցնում է առանցքային պաշտոններ «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում և այլ ընկերություններում՝ դառնալով շուկայում պահանջված մասնագետներ տարբեր ոլորտներում՝

 Հեռահաղորդակցություն

 Տեղեկատվական տեխնոլոգիաներ

 Մարդկային ռեսուրսների կառավարում

 Ֆինանսներ և գնումներ

 Իրավաբանություն

 Շուկայագիտություն (մարքեթինգ)

 Վաճառք և այլն։  

«3-ՐԴ ՍԵՐՈՒՆԴ» ՍՏԱԺԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ստաժավորման ծրագրին մասնակցությունը վճարվում է 11 ամիսների ընթացքում։ Արդեն 3 ամիս անց լավագույն ստաժորները թափուր աշխատատեղի առկայության դեպքում ընդունվում են աշխատանքի համապատասխան ստորաբաժանումում։ Ֆինանսական վարձատրությունից զատ ստաժորներն օգտվում են նաև Ընկերության կողմից տրամադրվող լրացուցիչ այլ արտոնություններից. անձնային զարգացման  դասընթացներ, Ծառայողական բջջային կապ։ Նշված ժամանակահատվածում ստաժորները մասնակցում են Ընկերության առօրյա կյանքին, ծանոթանալով մեր կորպորատիվ մշակույթին։

Ծրագիրը յուրօրինակ դարբնոց է, որի շնորհիվ Ընկերության շարքերը շարունակաբար համալրվում են տաղանդավոր, նպատակասլաց և ստեղծարար մտքով լի երիտասարդ կադրերով։

«Վեոն Արմենիա»-ում ԴՈՒ՝

  • ձեռք կբերես աշխատանքային փորձ,
  • կկատարելագործես մասնագիտական հմտություններդ,
  • կաշխատես պրոֆեսիոնալ միջազգային թիմում,
  • կկարողանաս համատեղել ուսումդ աշխատանքի հետ,
  • հնարավորություն կստանաս մասնակցել թրեյնինգների,
  • հնարավորություն կստանաս անցնել աշխատանքի։

Դիմի՛ր մեզ, եթե ԴՈՒ՝

  • վառ անհատականություն ես,
  • սիրում ես սովորել,
  • պատասխանատու և նպատակասլաց ես,
  • նախաձեռնող և ստեղծագործող ես,
  • վարժ տիրապետում ես հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Ինչպե՞ս դառնալ ծրագրի մասնակից

  • լրացրո՛ւ ստաժավորման ծրագրի հարցաթերթիկը և ուղարկի՛ր այն ինքնակենսագրականիդ հետ (CV/Resume) student@beeline.am էլ. փոստին։

Մաղթում ենք Քեզ հաջողություն: