Ստաժավորում ՎԵՈՆ Արմենիայում

Կարծում ես առանց փորձ տարբերակ չկա՞։ Կա՛։

Անցի՛ր ստաժավորում «3-րդ սերունդ» ծրագրում և ստացի՛ր հնարավորություն ձեռք բերել գիտելիքներ և աշխատանքային փորձ Beeline Armenia ընկերությունում։

Ծրագրի շրջանակներում քեզ հնարավորություն կընձեռնվի ստաժավորում անցնել ընկերության ամենատարբեր ստորաբաժանումներում` մարքեթինգ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, վաճառք և այլն…

Beeline-ում դու. 

  • կստանաս աշխատանքային փորձ, համակարգչային գիտելիքներ
  • կկատարելագործես լեզուների իմացությունդ
  • կաշխատես պրոֆեսիոնալ թիմում
  • կկարողանաս համատեղել ուսումը աշխատանքի հետ
  • հնարավորություն կստանաս աշխատանքի անցնելու Beeline-ում

Նշենք, որ «3-րդ սերունդ» ծրագրի մասնակիցները վարձատրվում են։

Դիմի՛ր մեզ, եթե դու․

  • Վառ անհատականություն ես
  • Սիրում ես սովորել
  • Պատասխանատու և նպատակասլաց ես
  • Նախաձեռնող և ստեղծագործող ես
  • Վարժ տիրապետում ես հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների

Դիմել կարող են ԲՈՒՀ-երի ավագ (3-րդ և բարձր, մագիստրատուրա) կուրսի ուսանողները կամ ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտները։

Ինչպե՞ս դառնալ ծրագրի մասնակից:

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր տարի ապրիլի 1-ից մինչև մայիսի 31-ը:

Լրացրո՛ւ ստաժավորման ծրագրի հարցաթերթիկը և ուղարկի՛ր այն ինքնակենսագրականիդ հետ (CV/Resume) հետևյալ էլ. փոստի հասցեով` student@beeline.am։

Մաղթում ենք հաջողություն: