“Գեղեցիկ” համարներ զրոյական արժեքով

Ձեռք բերեք "Գեղեցիկ" կորպորատիվ համար 0 դրամով

Տրամադրման պայմաններ

Գեղեցիկ համարները զրոյական արժեքով տրամադրվում են ԲՀ-ի գրավոր դիմումի համաձայն: Իրավաբանական անձանց տրամադրվող համարի տեսակը կախված է բջջային կապի ծառայության վերջին 3 ամսվա համար ներկայացված հաշիվների միջին գումարից։ ԿՀ-ի բոլոր հաշիվները պետք է լինեն վճարված և չունենան ԴՊ: Իմ Կազմակերպություն ծառայության ԴՊ չպետք է գերազանցի ընդհանուր միջին ամսական եկամտի 5%-ը:

Համարը տրամադրվում է որոշակի ժամկետով` տրամադրվող համարի տեսակից կախված,  լրացուցիչ համաձայնագրի կնքման դեպքում:

3 ամսվա համար ներկայացված հաշիվների միջին գումարը /առանց ԱԱՀ/* , դրամ

Տրամադրվող համարի տեսակը

Պայմանագրի նվազագույն ժամկետը

Համարի տրամադրման պարբերականությունը

50 000-ից  125 000**

Նիկել, Բրոնզ, Արծաթ

6 ամիս

1 ամիս

125 000-ից 175 000***

Ոսկի

12 ամիս

3 ամիս

175 000-ից 600 000***

Պլատին

18 ամիս

6 ամիս

600 000-ից ավելի****

Ադամանդ, VIP

24 ամիս

1 տարի

 

*Միջին գումարի հաշվառման ժամանակ հաշվի են առնվում բջջային կապի բոլոր ներկայացված հաշիվները կազմակերպության ՀՎՀՀ-ի վրա` հիմք ընդունելով «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ հաշվարկային հաշվետվությունները:

* * Նիկել, Բրոնզ ,Արծաթ  տեսակի համարները տրամադրվում են ԿՎ բաժնի  ղեկավարի համաձայնությամբ:

*** Ոսկի, Պլատին տեսակի համարները տրամադրվում են ԿՎԾ ղեկավարի համաձայնությամբ:

**** Ադամանդ տեսակի համարները տրամադրվում են Կոմերցիոն տնօրենի համաձայնությամբ:

**** VIP տեսակի համարները տրամադրվում են միայն “ՎԵՈՆ Արմենիա” ՓԲԸ  Գլխավոր տնօրենի համաձայնությամբ:

  • Բաժանորդի նախաձեռնությամբ պայմանագրի նվազագույն ժամկետի ընթացքում «Գեղեցիկ» համարների անվանափոխության, խզման, սակագնային պլանի փոփոխման, ինչպես նաև Օպերատորի նախաձեռնությամբ` բաժանորդի կողմից պայմանագրով սահմանված իր պարտավորությունները չկատարելու հետևանքով պայմանագիրը լուծելու դեպքում, կատարել` «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի համապատասխան հրամանով հաստատված, «Գեղեցիկ» համարի ընտրության համար սահմանված արժեքի գանձում։
  • МNP –ով տրամադրված գեղեցիկ համարի տեղափոխելու դեպքում տեղի է ունենում Օպերատորի հետ կնքված պայմանագրի խզում, ինչը Բաժանորդին չի ազատում իր վրա վերցրած պայմանագրային պարտականություններից։
  • Այն Բաժանորդներին, ովքեր գեղեցիկ համարի տրամադրման պայմանագիրը կնքել են որոշակի ժամկետով (6 ամիս, 12 ամիս, 18 ամիս, 24 ամիս), պայմանագրի խզման օրվանից սկսած 3 ամսվա ընթացքում  թույլատրվում է կատարել համարների վերականգնում առանց տուգանքների գանձման՝ նվազագույն ժամկետի նշմամբ լրացուցիչ համաձայնագրերի վերակնքման պայմանով:

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: