Զանգի արգելափակում

 «Զանգի արգելափակում» ծառայության օգնությամբ դուք կարող եք խուսափել ձեր հեռախոսից կատարվող անցանկալի զանգերից, եթե էլի ինչ-որ մեկը օգտվում է ձեր հեռախոսից:

 Այս ծառայության միջոցով կարելի է արգելափակել՝

  • բոլոր մուտքային զանգերը
  • բոլոր ելքային զանգերը
  • ելքային միջազգային զանգերը
  • մուտքային զանգերը ռոումինգում
  • ելքային զանգերը ռոումինգում, բացառությամբ դեպի Ձեր երկիր կատարվող զանգերից

Ակտիվացում/Ապաակտիվացում

Ծառայությունը տրամադրվում է անվճար:

«Զանգի արգելափակում» ծառայության միջոցով արգելափակվող զանգերի տեսակի սահմանումը կատարվում է հեռախոսի մենյուի միջոցով:

Այդ տեղեկատվությունը փնտրեք ձեր հեռախոսի շահագործման հրահանգում: