Հաշվի վերծանում

Ստացեք մանրամասն տեղեկատվություն Ձեր հաշվի մասին

 

Ինչ համարներ են հավաքվել Ձեր հեռախոսից, և ինչպես են ծախսվել Ձեր միջոցները` Դուք կարող եք իմանալ հաշվի մանրամասնումից` վերծանումից1

  • Վերծանումը տրամադրվում է օրացուցային ամսվա համար. 1 ամիս համարվում է 1 օրացուցային ամիս
  • Ընթացիկ ամիսը համարվում է 1 օրացուցային ամիս
  • Մուտքային զանգերի վերծանումը տրվում է առավելագույնը 3 նախորդ տարիների ժամանակահատվածով հաշվված դիմումի ընդունման պահից
  • Ելքային զանգերի վերծանումը տրվում է առավելագույնը 3 նախորդող տարիների ժամանակահատվածով հաշվված դիմումի ընդունման պահից
  • Վերծանումը տրվում է ընթացիկ ամսին նախորդող ամսից սկսած: 1 ամիս համարվում է 1 օրացուցային ամիս:
  • Մուտքային զանգերի վերծանումը տրվում է առավելագույնը 3 նախորդ ամիսների ժամանակահատվածով հաշվված դիմումի ընդունման պահից։
  • Ելքային զանգերի վերծանումը տրվում է մինչև 5 տարի ժամանակահատվածի սահմանափակմամբ հաշվված դիմումի ընդունման պահից։

Կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար

Ելքային զանգերի վերծանում (յուրաքանչյուր 1 ամիս) 700 դրամ
Մուտքային զանգերի վերծանում (յուրաքանչյուր 1 ամիս) 700 դրամ
Էլեկտրոնային փոստով 0 դրամ
Կայքի անձնական գրասենյակի միջոցով
(my.beeline.am)
0 դրամ
Հաշվի վերծանում My Beeline Armenia
բջջային հավելվածի միջոցով (app.beeline.am)
0 դրամ

Եթե բաժանորդը իրավաբանական անձ է`

  • տվյալ կազմակերպության վստահված անձը ներկայացնում է անձնագիր և նոտարի կողմից հաստատված լիազորագիր
  • ներկայացնում է հայտ հաշվի վերծանման ստացման համար:

Հաշվի վերծանումն ամփոփում է զանգերի ամսաթիվն ու ժամանակը, հավաքած հեռախոսահամարները, զանգերի տևողությունը, զանգերի արժեքը, տեսակը (քաղաքային, բջջային և այլն), SMS հաղորդագրության ուղարկման ամսաթիվն ու ժամանակը, ուղարկման արժեքը, GPRS տվյալները: Եթե Բաժանորդի հաշվին կան մի քանի հեռախոսահամարներ, ապա աղյուսակում երևում են հաշվեգրումները յուրաքանչյուր հեռախոսահամարի համար: Վերծանման ստացումը մի քանի օրվա համար հնարավոր է միայն կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար: Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին վերծանումը տրամադրվում է հաշվարկային ամբողջ ժամանակաշրջանի` 30 օրվա համար:

1Հաշվի վերծանումը ֆինանսական փաստաթուղթ չի հանդիսանում և պատասխանատու անձի ստորագրությամբ ու կազմակերպության կնիքով չի վավերացվում, քանի որ այն նախատեսված չէ հարկային կամ այլ վերահսկող մարմիններ ներկայացնելու համար, այն միայն տեղեկատվական բնույթ է կրում:

Հաշվի վերծանումը ֆիզիկական անձանց տրամադրվում է բջջային հեռախոսահամարի տիրոջ կամ նրա վստահված անձի (նոտարի կողմից հաստատված լիազորագրով) կողմից տրված գրավոր կամ բանավոր դիմումի հիման վրա Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակ կատարած այցի ժամանակ:

Իրավաբանական անձի դիմումը պետք է ամփոփի այն հեռախոսահամարը, որի համար խնդրվում է հաշվի վերծանումը և այն պետք է վավերացված լինի կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ ու կնիքով:

Հաշվի վերծանման տրամադրման պայմանների, ծառայության արժեքի, ինչպես նաև ընթացակարգի տևողության և կարգի մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրվում է բաժանորդների սպասարկման կենտրոնում:

Կորպորատիվ բաժանորդներին հաշվի վերծանումը տրամադրվում է անվճար:

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: