Զանգի վերահասցեավորում

Հաստատե′ք վերահասցեավորումը Ձեզ հարմար հեռախոսահամարին և մնացե′ք կապի մեջ 

 

­

«Զանգի վերահասցեավորում» ծառայության միջոցով Դուք կարող եք բոլոր մուտքային զանգերը վերահասցեավորել ՀՀ ցանկացած հեռախոսահամարի` բջջային, քաղաքային կամ միջքաղաքային: 

Նախատեսված է վերահասցեավորման չորս տեսակ. պարզապես կարգավորեք չորս տեսակներից որևիցե մեկը հեռախոսի մենյուի միջոցով: 

  • Բացարձակ վերահասցեավորում. ապահովում է բոլոր մուտքային զանգերի փոխանցումն առաջադրված հեռախոսահամարին:
  • Վերահասցեավորում հեռախոսի զբաղված լինելու դեպքում. մուտքային զանգերի փոխանցումն առաջադրված հեռախոսահամարին, երբ բաժանորդի հեռախոսը զբաղված է:
  • Վերահասցեավորում, եթե բաժանորդն անհասանելի է. ապահովում է մուտքային զանգերի փոխանցումն առաջադրված հեռախոսահամարին, եթե բաժանորդը գտնվում է սպասարկման ծածկույթից դուրս կամ անջատել է իր հեռախոսը:
  • Վերահասցեավորում պատասխանի բացակայության դեպքում. մուտքային զանգերի փոխանցումն առաջադրված հեռախոսահամարին, եթե բաժանորդը սեղմել է խոսակցության ավարտի կոճակը կամ չի պատասխանել զանգին իր կողմից սահմանված ժամանակահատվածի ընթացքում:

Ծառայության ակտիվացումն անվճար է։ Զանգի վերահասցեավորման դեպքում համարը վերահասցեավորող բաժանորդն ինքն է վճարում իր վերահասցեավորված կապի խոսելաժամանակի համար: Զանգահարող բաժանորդը վճարում է միայն իր կողմից կատարած զանգի համար համաձայն գործող սակագնի։

Զանգի վերահասցեավորումն իրականացվում է հեռախոսի մենյուի միջոցով:
Դուք կարող եք կարգավորել նաև վերահասցեավորման մեկ կամ մի քանի տեսակ հատուկ հրահանգների օգնությամբ.
Բացարձակ վերահասցեավորում

  • Միացում **21* հեռախոսահամար #
  • Անջատում ##21#

Վերահասցեավորում հեռախոսի զբաղված լինելու դեպքում

  • Միացում **67* հեռախոսահամար #
  • Անջատում ##67#

Վերահասցեավորում, եթե բաժանորդն անհասանելի է

  • Միացում **62* հեռախոսահամար #
  • Անջատում ##62#

Վերահասցեավորում պատասխանի բացակայության դեպքում*

  • Միացում **61* հեռախոսահամար #
  • Անջատում ##61#

 * Դուք կարող եք սահմանել ընդմիջում `5, 10, 15, 20, 25 կամ 30 վայրկյան.
Նախնական սահմանված է 30 վայրկյան: Եթե Դուք չեք պատասխանում զանգին 30 վայրկյանի ընթացքում, ապա զանգը փոխանցվում է առաջադրված հեռախոսահամարին:

Ուշադրություն` Ծառայությունը տարիֆիկացվում է հետևյալ կերպ. մուտքային զանգերի եթերաժամանակի արժեքին գումարվում է ելքային զանգերի արժեքը` համաձայն տվյալ սակագնային գոտում գործող սակագների, որտեղ գտնվում է բաժանորդը: Այդ պատժառով, եթե չկա անհրաժեշտություն օգտագործելու տվյալ ծառայությունը ռոումինգում, խորհուրդ է տրվում Ձեր ճամփորդության ընթացքում ապաակտիվացնել այն: