Կոմերցիոն SMS հաղորդագրություններ
SMS-ների առաքում Beeline բջջային օպերատորի բաժանորդներին
«Կոմերցիոն SMS հաղորդագրություններ» ծառայության օգնությամբ կատարվում է SMS-ների առաքում Beeline բջջային օպերատորի բաժանորդներին տարբեր կազմակերպություններից, որոնք ցանկանում են տեղեկացնել իրենց հաճախորդներին անցկացվող ակցիաների, միջոցառումների, նոր ծառայությունների և ապրանքների մասին և այլն:
Դեպի Beeline բջջային ցանց մասայական կոմերցիոն SMS-ների ուղարկում | |
2000-ից 5000 |
8 դր. |
5001-ից 25000 |
6 դր. |
25001-ից մինչև 50000 |
5 դր. |
50001-ից 100000 |
4 դր. |
100000-ից ավել |
3 դր. |
Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: |
Ծառայությունը տրամադրվում է ինչպես Պատվիրատուի համարների բազայի առկայության, այնպես էլ դրա բացակայության դեպքում Օպերատորի բաժանորդային բազայի այն բաժանորդներին, ովքեր տվյալ Ծառայության շրջանակներում նախապես տվել են իրենց համաձայնությունը SMS հաղորդագրություններ ստանալու վերաբերյալ:
- Դուք կարող եք հրաժարվել կոմերցիոն բնույթ կրող SMS հաղորդագրումներից, հավաքելով 0674454 համարը կամ ուղարկելով անվճար SMS հաղորդագրություն՝ «454» տեքստով 0674 համարին:
- Դուք կարող եք կրկին վերականգնել կոմերցիոն SMS հաղորդագրություններ ստանալու հնարավորությունը, հավաքելով 0674434 համարը կամ ուղարկելով անվճար SMS հաղորդագրություն՝ «434» տեքստով 0674 համարին:
Ծառայությունը մատուցվում է միայն իրավաբանական անձանց, Պատվիրատուի գրավոր Դիմում – Պատվերի հիման վրա՝ համաձայն Օպերատորի հաստատված Գնացուցակի:
- SMS առաքումը չի անցկացվում` ՀՀ Օրենսդրությամբ սահմանված տոն օրերին, Օպերատորի հայեցողությամբ, ինչպես նաև տեխնիկական ծանրաբեռնվածության օրերին:
- SMS առաքումը չի անցկացվում երեկոյան/գիշերային ժամերին (21:00-10:00):
- SMS-հաղորդագրությունների մատուցումը բոլոր նշված Բաժանորդներին չի կարող երաշխավորված լինել Օպերատորի կողմից:
- Առաքումը կատարվում է մեկ հոսքով և չի կարող բաժանված լինել ըստ օրերի կամ ժամերի մեկ պատվերի շրջանակներում (բացառությամբ այն դեպքերի, երբ դրա անհրաժեշտությունը որոշում է Օպերատորը՝ համակարգի ծանրաբեռնվածությունից խուսափելու համար):
- Հաղորդագրությունների ուղարկումը չպետք է իրականացվի ֆիզիկական անձի անունից:
- Ցանկացած հեռախոսահամար կամ կարճ կոդեր չեն կարող կիրառվել որպես ուղարկողի անուն (Sender ID) և պետք է պարունակվեն հենց SMS տեքստի մեջ Պատվիրատուի հետ հետադարձ կապի հնարավորության ապահովման համար:
- Օպերատորն ընդունում է SMS առաքումներ իրականացնելու հայտերը ոչ պակաս, քան 2000 համարի քանակությամբ:
- SMS տեքստերը չպետք է գովազդեն «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ մրցակիցների ծառայությունները:
- SMS տեքստերը չպետք է պարունակեն քաղաքական բնույթի կոչեր, այն է. ներառյալ, բայց դրանցով չսահմանափակված, քաղաքական կուսակցության և/կամ թեկնածուի համար քվեարկելու կոչերը, ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու կոչերը և այլն: SMS տեքստերը չպետք է պարունակեն տեղեկատվություն, որի տարածումը (տրամադրումը) արգելված է Հայաստանի Հանրապետության գործող Օրենսդրությամբ:
- Տեքստերը չպետք է պարունակեն տեղեկատվություն, որը վարկաբեկում է Օպերատորին, Օպերատորի կողմից մատուցվող ծառայությունները, կամ պոռնոգրաֆիկ բնույթի նյութ և այլն: Այն դեպքում, եթե SMS-հաղորդագրության տեքստը պարունակում է գովազդային նյութեր, SMS-հաղորդագրության տեքստը պետք է համապատասխանի գովազդի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին:
- Օպերատորն իրավունք է վերապահում առանց Պատվիրատուին ծանուցման ցանկից հանել Բաժանորդների այն համարները, որոնք դիմել են Պատվիրատուի առաքումն ստանալու կապակցությամբ բողոքով կամ հրաժարվել են Պատվիրատուի առաքումը ստանալուց:
- Օպերատորն իրավունք ունի հրաժարվել Ծառայության տրամադրումից` ելնելով պլանավորվող առաքման պահին տեխնիկական հնարավորություններից (համակարգի ծանրաբեռնվածությունից): Պատվիրատուի կողմից վերոհիշյալ կետերում սահմանված պահանջները չբավարարելը կարող է հանգեցնել Ծառայության տրամադրման կասեցման/դադարեցման:
Բջջային կապի օպերատորը չի հանդիսանում առաքման նախաձեռնողը և պատասխանատվություն չի կրում Պատվիրատուի գործողությունների համար, ինչպես նաև այդ գործողությունների ցանկացած հետևանքների համար, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում են երրորդ կողմերին:
- Օպերատորը պատասխանատվություն չի կրում Պատվիրատուի գործողությունների/անգործությունների կամ որոշումների համար, որոնք կբերեն Առաքման մասնակցի կողմից հնարավոր բողոքների:
- Օպերատորը չի տրամադրում Պատվիրատուի առաքմանը վերաբերող ոչ մի տեղեկատվություն: Առաքման անցկացման հետ կապված բոլոր հարցերը և բողոքները ուղղվում են Պատվիրատուին և վերջինիս կողմից քննվում ինքնուրույն:
- Օպերատորը տրամադրում է Օպերատորի Բաժանորդներին SMS-հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն միայն բացառապես Օպերատորի ցանցի ծածկույթի գոտու սահմաններում:
- Օպերատորը չի կրում ոչ մի պատասխանատվություն SMS-հաղորդագրությունների բովանդակության համար:
- Օպերատորը չի ընդունում SMS-հաղորդագրությունների առաքման ժամկետների նկատմամբ ոչ մի բողոք. հաղորդագրությունների առաքումը չի հանդիսանում ակնթարթային և կարող է տևել մինչև 24 ժամ:
- Օպերատորը չի ընդունում SMS-հաղորդագրությունների փաստով ոչ մի բողոք, քանի որ Առաքման մասնակցի համարը կարող է լինել անջատված կամ անհասանելի 24 ժամվա ընթացքում:
- Բոլոր բողոքները, կապված առաքման բովանդակության հետ, ուղղվելու են Պատվիրատուին:
Առաքումն իրականացվում է համաձայն հաստատված Գնացուցակի:
Եթե առաքումն իրականացվում է Օպերատորի բազայի համարներին, բազան (համարներ, հասցեներ և այլն) ինքնին չի տրամադրվում Պատվիրատուին:
Առաքումների ժամանակացույցը, տեքստը և ուղարկողի անունը (SenderID) պետք է նախապես համաձայնեցված լինեն Օպերատորի կողմից:
Եթե ուղարկողի անունը հիշեցնում է ցանկացած հայտնի ֆիրմային ապրանքանիշ (brand), Օպերատորն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել համապատասխան հաստատող փաստաթղթերը:
Պատվիրատուն իր վրա է վերցնում ողջ պատասխանատվությունը SMS-հաղորդագրությունների պարունակության համար, ինչպես նաև առաքման մասնակիցներին և/կամ երրորդ անձանց իր կողմից հասցված ցանկացած վնասի համար: