Իմ Մեղեդին

Միացրո՛ւ քո նախընտրած մեղեդին սպասազանգի փոխարեն

 

«Իմ Մեղեդին» ծառայությունը թույլ է տալիս զանգի միացման սովորական երկար ազդանշանը փոխարինել մեղեդիով կամ ձայնով:

Ծառայությունը գործում է նաև ռոումինգում:

Միացում՝

  • ուղարկել ON տեքստով SMS հաղորդագրություն 0644 համարին,
  • զանգահարել 0644 համարով և հետևել ձայնային հրահանգներին,
  • ուղարկել մեղեդու կոդով SMS հաղորդագրություն 0644 համարին, 
  • melody.beeline.am կայքում 

Անջատում` 

  • ուղարկել SMS հաղորդագրություն STOP տեքստով 0644 համարին,
  • զանգահարել 0644 համարին և հետևել ձայնային հրահանգներին:

«Իմ մեղեդի» ծառայությունն ակտիվացնելուց հետո Դուք կարող եք մեղեդիներ ձեռք բերել հետևյալ տարբերակներով պարբերաբար թարմացվող ավելի քան 3000 բարձրորակ ձայնային եղանակներից` 

  • այցելելով melody.beeline.am  Web կայք
  • զանգահարելով 06442 համարին բջջային հեռախոսից
  • ուղարկելով SMS ընտրված մեղեդու կոդով 06443 համարին:

Զանգի միացման ազդանշանը մեղեդիով փոխարինելու համար անհրաժեշտ է`

  • միացնել «Իմ մեղեդին» ծառայությունը
  • ձեռք բերել Ձեզ դուր եկած մեղեդին և ընտրել դրա կիրառման տարբերակները կամ ակտիվացնել «VIP Մեղեդի» լրացուցիչ հնարավորությունը և ընտրել նոր մեղեդի առաջարկված ցուցակից melody.beeline.amկայքում:
Միացում 0 դր.
Բաժանորդային վճար (օրական) 11 դր.
Մեկ մեղեդու սակագինը6 295 կամ 500 դր.

Կանխավճարային համակարգի բաժանորդների համար հաշվեկշռին բավարար միջոցներ չունենալու դեպքում ծառայությունը շարունակվում է մատուցվել ևս 10 օր հետաձգված վճարման պայմանով: Այդ ժամանակահատվածը լրանալուց հետո հաշիվը չլիցքավորելու դեպքում ծառայության գործողությունը կասեցվում է: Հետաձգված վճարման գումարը 110 դրամի չափով դուրս կգրվի հաշվեկշռի լիցքավորման պահին:

10644 համարին կատարված զանգի առաջին 5 րոպեն անվճար է: Զանգը տարիֆիկացվում է ըստ վայրկյանների սկսած զանգի 6-րդ րոպեից` 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ) սակագնով: 

2SMS հաղորդագրության ուղարկումը 0644 համարին անվճար է:

3«Իմ մեղեդին» կայքի Ձեր բաժին մուտք գործելու PIN կոդը Դուք կստանաք SMS հաղորդագրության միջոցով, երբ Դուք մուտքագրեք Ձեր հեռախոսահամարը համապատասխան պատուհանում առաջին քայլի ընթացքում: Ձեր հեռախոսահամարը մուտքագրեք yyxxxxxx ֆորմատով, որտեղ yy դա Beeline-ի կոդն է, օրինակ`91, իսկ xxxxxx` բաժանորդի բջջային համարն է:

4Ծառայությունն ակտիվացնելու դեպքում` զանգի ազդանշաններն ավտոմատ կերպով կփոխարինվեն անվճար ստանդարտ մեղեդիով: Դուք կարող եք փոխարինել ստանդարտ մեղեդին ցանկացած այլ մեղեդիով՝ ընտրելով այն melody.beeline.am կայքում առկա կատալոգից կամ զանգահարելով 0644 համարին:

5Մեղեդիների համար սահմանվում է տարբեր գործողության ժամկետ. անժամկետ, 1 ամիս, 3 ամիս, 6 ամիս: Մեղեդու օգտագործման արժեքը և տևողությունը նշված է  ծառայության melody.beeline.am:  

6«VIP մեղեդիի» ակտիվացման ժամանակ բացի «Իմ մեղեդի» ծառայության համար գործող օրական բաժանորդային վարձից՝ 11 դրամ (ներառյալ ԱԱՀ), կգանձվի նաև  օրական  բաժանորդային վարձ` 14  դրամի չափով, ներառյալ ԱԱՀ: 

Մեղեդին գնելիս այն ավելանում է Ձեր գնած մեղեդիների ցուցակի մեջ: Իսկ գնված մեղեդիները կարելի է տեսնել Web (melody.beeline.am) «Իմ մեղեդիները» բաժնում կամ լսել` զանգահարելով 0644 համարին: 

«Իմ մեղեդին» ծառայությունն ակտիվացնելուց հետո կստեղծվի Ձեր անձնական ձայնադարանը, որտեղ կարող եք պահել մինչև 50 մեղեդի: Անձնական ձայնադարանում պահվող մեղեդիները տեղ չեն զբաղեցնում հեռախոսի հիշողության մեջ:

Գները ներկայացված են ՀՀ դրամով, ներառյալ ԱԱՀ:

Տեղեկատվություն և զվարճանք