Համարի փոխարինում

Ցանկացած պահին դուք կարող եք փոխել ձեր համարը

Կանխավճարային և հետվճարային համակարգի իրավաբանական բաժանորդների համար հեռախոսահամարի փոխարինումն իրականացվում է բջջային հեռախոսահամարի տիրոջ կամ նրա վստահված անձի (նոտարի կողմից հաստատված լիազորագրով) կողմից Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակ1 կատարած այցի ժամանակ տրված գրավոր դիմումի հիման վրա:

­

Միանվագ վճարը 700 դրամ է։

  • տվյալ կազմակերպության վստահված անձը ներկայացնում է անձնագիր և նոտարի կողմից հաստատված լիազորագիր
  • վճարում է հաշվի վրա եղած պարտքը
  • ներկայացնում է հայտ համարի փոխարինման համար
  • վճարում է ծառայության տրամադրման արժեքը:

Հեռախոսահամարի փոխարինման պայմանների, ինչպես նաև ընթացակարգի տևողության և կարգի մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրվում է բաժանորդների սպասարկման կենտրոնում:

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: