PIN/PUK կոդերի վերականգնում

Վերականգեք Ձեր PIN/PUK կոդերը մեր սպասարկման գրասենյակներում

 

Եթե Դուք կորցրել եք SIM-քարտի PIN/PUK-կոդերը պարունակող ծրարը, Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակում Ձեզ կօգնեն դրանք վերականգնել:

Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին PIN/PUK կոդերը տրամադրվում են բջջային հեռախոսահամարի տիրոջ կամ նրա վստահված անձի (նոտարի կողմից հաստատված լիազորագրով) կողմից Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակ1 կատարած այցի ժամանակ` գրավոր դիմումի հիման վրա:

Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին PIN/PUK կոդերը տրամադրվում են բանավոր դիմումի համաձայն` 0611 հեռախոսահամարով: 

  • Եթե Ձեր հեռախոսահամարը գրանցված է կազմակերպության անվան տակ, անհրաժեշտ է հայտնել վերջինիս իրավաբանական հասցեն, վստահված անձի անունը, ազգանունը և կոնտակտային հեռախոսահամարը:
  • Մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեզ կզանգահարի Beeline-ի հաճախորդների սպասարկման աջակցման բաժնի մասնագետը, պատրաստ եղեք հայտնել կազմակերպության անվանումը, հասցեն, հարկային վավերապայմանները, հեռախոսահամարը, որի համար պահանջվել են PIN/PUK կոդերը, վստահված անձի անունը, ազգանունը և այլն:
  • Ձեր կողմից տրամադրած պայմանագրի տվյալները պարունակող տեղեկատվությանը համապատասխան Ձեզ կթելադրվեն PIN/PUK կոդերը:  

Եթե բաժանորդն իրավաբանական անձ է`

  • տվյալ կազմակերպության վստահված անձը ներկայացնում է անձնագիր և նոտարի կողմից հաստատված լիազորագիր
  • լրացնում է հայտ PIN/PUK կոդերի վերականգնման համար
  • անվանում է ամենահաճախ հավաքվող նվազագույնը երեք հեռախոսահամար:

SIM-քարտի արգելաբացման համար PUK-կոդն անհրաժեշտ է այն դեպքում, եթե Դուք երեք անգամ սխալ եք մուտքագրել PIN-կոդը:
Որպեսզի արգելաբացվի PIN1-ը, հավաքեք`
**05* PUK1-կոդը * նոր PIN1-կոդը * կրկնեք նոր PIN1-կոդը #

Որպեսզի արգելաբացվի PIN2-ը, հավաքեք`
**052* PUK2-կոդը * նոր PIN2-կոդը * կրկնեք նոր PIN2-կոդը #

Ուշադրությու՛ն. Ուշադիր եղեք արգելաբացման հրամանը մուտքագրելիս` PUK-կոդը 10 անգամ սխալ մուտքագրելու դեպքում SIM-քարտը լրիվ կարգելափակվի: Այդ դեպքում Ձեզ անհրաժեշտ կլինի փոխարինել SIM-քարտը:
1PIN/PUK կոդերի տրամադրման պայմանների, ինչպես նաև ընթացակարգի տևողության և կարգի մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրվում է բաժանորդների սպասարկման կենտրոնում: