Բջջային հեռախոսների տրամադրում Բիզնես-հաճախորդներին

Հեռախոսներ 1 դրամով

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն իր բիզնես հաճախորդներին տրամադրում է բջջային կապի համարներով բջջային հեռախոսներ 1 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն)՝ ժամկետային պայմանագրի կնքման և որոշակի սակագնային փաթեթի բաժանորդագրվելու դեպքում։

Տվյալ պայմաններով հեռախոսները տրամադրվում են միայն կազմակերպության ՀՎՀՀ-ով գրանցելու դեպքում։ ԲՀ բոլոր հաշիվները պետք է լինեն վճարված և չունենան դեբիտորական պարտք:

Եթե հաճախորդը հանդիսանում է պետական անձ, պետական կազմակերպություն կամ կազմակերպություն, որը վերահսկվում է պետության կողմից, ապա պետք է ղեկավարվել «Ոսկե համարների, սարքավորումների, անվճար ծառայությունների և պետական անձանց և մարմիններին զեղչով ծառայությունների տրամադրման քաղաքանությունով» :

Պայմանագրի գործելու ժամկետի ընթացքում Բաժանորդի ցանկությամբ պայմանագրի պայմանների խախտման, վերաձևակերպման, խզման, սակագնային փաթեթի փոփոխման դեպքում Օպերատորն իրականացնում է հեռախոսի արժեքի պարտադիր գանձում:

МNP–ով տրամադրված համարի տեղափոխելու դեպքում տեղի է ունենում Օպերատորի հետ կնքված պայմանագրի խզում, ինչը Բաժանորդին չի ազատում իր վրա վերցրած պայմանագրային պարտականություններից:

Այն Բաժանորդներին, ովքեր բջջային համարի տրամադրման պայմանագիրը կնքել են որոշակի ժամկետով, թույլատրել կատարել համարների վերականգնում պայմանագրի խզման օրվանից սկսած 3 ամսվա ընթացքում առանց տուգանքների գանձման նվազագույն ժամկետի նշմամբ լրացուցիչ համաձայնագրերի վերակնքման պայմանով:

Ծառայությունը տրամադրվում է հետևյալ պայմաններով`

  1. «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի բոլոր բիզնես հաճախորդներին՝ բացառությամբ «Իմ Ընկերություն»-ը ծառայության բաժանորդներին,
  2. բջջային կապի ծառայությունների համար ժամկետային պայամանգիր կնքելու դեպքում,
  3. բիզնես հաճախորդին մատուցվող սարքավորումների տրամադրման հնարավորությունը կախված է ֆինանսական հաշվարկների դրական արդյունքից՝ բաժանորդի կողմից նախապես ընտրված սակագնային փաթեթի և ժամկետային պայմանագրի պայմանների համաձայն:


Ֆինանսական հաշվարկների արդյունքների վրա ազդող պարամետրերն են`

  • ընկերությունում ձեռք բերված սարքավորումների վաճառքի գինը,
  • բջջային կապի հետվճարային ծառայությունների մատուցման համար կնքվող պայմանագրի ժամկետը,
  • ընտրված հետվճարային սակագնային փաթեթը եւ հեռախոսահամարների քանակը, որոնց համար կնքվում է բջջային ծառայության մատուցման պայմանագիրը,
  • ժամկետային պայմանագրում նշված պարտադիր երաշխավորված վճարումը՝ ընտրված սակագնային փաթեթի համաձայն,
  • Ընկերության գործունեության տևողությունը (ընկերության 3 տարուց ավել փաստացի գրանցումը Պետական ռեգիստրում),
  • Հաճախորդի և «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի միջև ֆիքսված կապի ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը/ բացակայությունը: