BeeFree 2900

ԹՈՓ հավելվածները ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ օգտագործելու հնարավորությամբ
Հետվճարային սակագնային փաթեթ

Րոպեներ դեպի ՀՀ, ԼՂՀ, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline*

Րոպեներ դեպի ՀՀ, ԼՂՀ, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline*

900 րոպե
Բջջային Ինտերնետ

Բջջային Ինտերնետ

10 ԳԲ
SMS

SMS

300 SMS

Հետվճարային «BeeFree 2900» սակագնային փաթեթին միանալու համար ձեզ անհրաժեշտ է մոտենալ Beeline ցանկացած վաճառքի և սպասարկման գրասենյակ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։

Սակագնային փաթեթի վճարը ամսական 2900 դրամ է։

 

Դուք կարող եք ստուգել մնացորդը My Beeline Armenia բջջային հավելվածում, Անձնական գրասենյակի միջոցով կամ զանգահարելով հետևյալ համարներին՝

Տեղեկատվություն փաթեթում տրամադրվող ներառումների մնացորդի մասին՝ *113# կամ 067406

Տեղեկատվություն հաշվի մասին նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ՝ 067413

Տեղեկատվություն ընթացիկ հաշվի մասին, առանց լրացուցիչ ծառայությունների բաժանորդային վարձի՝ 067412

21․10․2020-ից 900 րոպե փաթեթը սպառելուց հետո՝ անվճար զանգեր դեպի Արցախի Հանրապետություն։ Նշված սակագնի գործողության ժամկետի մասին կտեղեկացնենք հավելյալ:

900 րոպե փաթեթը սպառելուց հետո տրամադրվում է 10000 ներցանցային րոպե։

Փաթեթի ներառումները սպառելուց հետո կգործեն հետևյալ սակագները՝

Ինտերնետ (1Mb)

10 դրամ

Զանգեր դեպի ՀՀ բոլոր ցանցեր

10 դրամ

SMS դեպի տեղական բոլոր բջջային ցանցեր

10 դրամ

SMS դեպի միջազգային ցանցեր

20 դրամ

Կարող եք միացնել՝

Վճարման եղանակներին կարող եք ծանոթանալ այստեղ:

«BeeFree 2900» սակագնային փաթեթում ներառված է 30 ալիք teamTV հավելվածով։

Նոր բաժանորդների մոտ teamTV անվճար հեռուստաալիքների ծառայությունը միանում է ավտոմատ:

Գործող բաժանորդները teamTV անվճար հեռուստաալիքների ծառայությունից օգտվելու մուտքանունն ու գաղտնաբառը կարող են ստանալ՝ հավաքելով *818# հրահանգը:

Մուտքանվան կամ գաղտնաբառի կորստի դեպում անհրաժեշտ է հավաքել *812# հրահանգը:

teamTV բջջային հեռուստատեսությունը գործում է առանց ինտերնետի մեգաբայթերը սպառելու և հասանելի է հանրապետության ողջ տարածքում:

Օգտվել teamTV հավելվածից առանց մեգաբայթերը սպառելու նշանակում է, որ եթե ձեզ մոտ ակտիվացված է BeeFree սակագնային փաթեթը, ապա, օգտվելով teamTV հավելվածից Beeline բջջային ինտերնետի 3G կամ 4G (LTE) ցանցերում, ձեր փաթեթում ներառված մեգաբայթերը չեն ծախսվելու և չի գանձվելու որևէ հավելյալ գումար:

teamTV հավելվածը հասանելի է՝ iOS 9.0 և Android 6.0 և բարձր օպերացիոն համակարգերով աշխատող բոլոր սմարթֆոնների և պլանշետների համար: Հեռարձակումն իրականացվում է «TEAM» ՍՊԸ-ի կողմից:

Դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց, ԱՄՆ և Կանադա ցանցեր զանգեր կատարելիս՝ 900 րոպե փաթեթից օգտվելու համար կարող եք զանգահարել *88*հեռախոսահամար ձևաչափով կամ ուղիղ համարհավաքմամբ։

Ռուսաստանի Beeline բջջային ցանցի կոդեր՝

Ուղղություն

Ելքի կոդ

Երկրի կոդ

Բջջային կոդ

«Beeline» (Ոուսաստան)

00

7

900335-900344, 90205-90207, 90252, 902553-902557, 902559, 902710, 902717, 903, 90462, 904700-904707, 904726-904727, 905-906, 908364, 908375-908379, 908435-908439, 90844-90845, 908460-908464, 90896-90899, 909, 950668, 950880, 95100-95102, 95320-95322, 96, 980999, 983888, 983999, 986666

 

Րոպեների փաթեթները սպառելուց հետո միջազգային զանգերը տարիֆիկացվում են ըստ ստանդարտ սակագների։

Ավելի մատչելի սակագներից օգտվելու համար կարող եք օգտվել «Հայերի աշխարհ» ծառայությունից և զանգահարել *88* կամ 88 համարահավաքմամբ։

Սակագնային փաթեթը խորհուրդ է տրվում փոխել ամսվա առաջին օրերին, լրացուցիչ հաշիվներից խուսափելու համար:

Հետվճարային «BeeFree 2900» սակագնային փաթեթն ամբողջությամբ տրամադրվում է ամսվա առաջին օրը փաթեթին միանալու պարագայում: Այլ օր միանալու դեպքում փաթեթի բաժանորդային վարձը և փաթեթով տրամադրվող րոպեները, SMS-ներն ու MB-երը հաշվարկվում են մինչև տվյալ ամսվա վերջ մնացած օրերին համապատասխան:

Շարժական կապի ծառայությունների տրամադրման պայմանագրի լուծման դեպքում այդ պահին բաժանորդի հաշվեկշռին եղած չօգտագործված միջոցները ետ չեն վերադարձվում:

Օպերատորը յուրաքանչյուր ամիս (հաշվարկային ժամկետից հետո) ներկայացնում է բաժանորդին հաշիվներ մատուցված ծառայությունների վերաբերյալ` ըստ գործող սակագների:

Անսահմանափակ հավելվածներ

Հավելվածներն օգտագործելիս փաթեթում ներառված Ինտերնետ մեգաբայթերը չեն սպառվում, և Ինտերնետը չի տարիֆիկացվում:

Ո՞ր դեպքում փաթեթում ներառված անվճար հավելվածները կարող են տարիֆիկացվել։

  • Եթե նշված հավելվածներից մուտք եք գործում ալյ կայքեր
  • Նշված հավելվածների Google Play, App Store և Windows Store–ից ներբեռման և թարմացման ժամանակ։
  • Նշված հարթակների ոչ պաշտոնական հավելվածով օգտվելիս։

Հավելվածների տեխնիկական տրաֆիկը, գովազդային բաններները նույնպես տարիֆիկացվում են համաձայն սակագնային փաթեթի պայմանների։ Վճարովի կոնտենտը և բաժանորդգրությունները պետք է վճարել առանձին։

Փոխանցված/ստացված տվյալների ծավալը  հաշվարկային ժամանակահատվածում կլորացվում է դեպի մեծ արժեքը. «Բջջային GPRS – Ինտերնետ»,  «Ինտերնետ բոլորի համար»  ծառայությունների համար – մինչև 10 ԿԲ ճշտությամբ:

Անհասանելի ծառայություններ`

«Սիրելի համար» և «Ռուսաստանյան»

Հասանելի ծառայություններ՝

«Beeline Բոնուս»

Սակագնային փաթեթի նշված պայմանները գործում են միայն ՀՀ տարածքում:

Մեկ զանգի առավելագույն տևողությունը 120 րոպե:

Տարիֆիկացումն իրականացվում է ըստ վայրկյանների` սկսած 1-ին վայրկյանից:

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: