Սմարթ 12000 (Կանխավճարային) Փնտրում ես հետվճարային փաթեթ

Վերցրու՛ կապից ամեն ինչ  

Չօգտագործված MB-երի անցում հաջորդ ամիս

Զանգեր դեպի ՀՀ և ՌԴ Beeline բջջային ցանց

Զանգեր դեպի ՀՀ և ՌԴ Beeline բջջային ցանց

10,000 րոպե
Դեպի ՀՀ և ԼՂՀ այլ ցանցեր, ՌԴ, ԱՄՆ, Կանադա

Դեպի ՀՀ և ԼՂՀ այլ ցանցեր, ՌԴ, ԱՄՆ, Կանադա

600 րոպե
SMS

SMS

1,000 SMS
Ինտերնետ

Ինտերնետ

50 ԳԲ

Սակագնային փաթեթի վճարը ամսական 12000 դրամ է։

Զանգեր դեպի ՀՀ Beeline բջջային ցանց (1 օրացուցային ամսվա ընթացքում փաթեթը սպառելուց հետո)

15.9 դրամ

Զանգեր դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային և բոլոր ֆիքսված ցանցեր (ակտիվ փաթեթի 1 օրացուցային ամսվա ընթացքում)

15.9 դրամ

Զանգեր դեպի ՀՀ և ԼՂՀ բոլոր բջջային և ֆիքսված ցանցեր (փաթեթը չակտիվացնելու դեպքում)

19.9 դրամ

ՄԲ (1 օրացուցային ամսվա ընթացքում փաթեթը սպառելուց հետո)

5 դրամ

ՄԲ (փաթեթը չակտիվացնելու դեպքում)

29 դրամ

SMS դեպի ՀՀ և ԼՂՀ բջջային ցանցեր

15.9 դրամ

SMS դեպի միջազգային ցանցեր

20 դրամ

MMS դեպի տեղական այլ ցանցեր

15.9 դրամ

MMS դեպի միջազգային ցանցեր

299 դրամ

MMS դեպի Beeline բջջային ցանց ԱՊՀ երկրներում

50 դրամ

 

«Սմարթ 12000» սակագնային փաթեթին նոր համարով միանալու համար ձեզ անհրաժեշտ է մոտենալ Beeline ցանկացած վաճառքի և սպասարկման գրասենյակ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ ներկայացնել հայտ հետևյալ հղումով։

Անցում կատարելու համար՝

Հավաքեք *506# հրահանգը
ՍՓ-ին անցումը հաստատող SMS ստանալուց հետո հավաքեք *516# հրահանգը

 «Սմարթ 12000» ՍՓ-ին անցում կատարելու համար հաշվեկշռի վրա գումարը պետք է կազմի 12200 դրամից ոչ պակաս:

Բոլոր այլ սակագնային փաթեթներից անցում կատարելն անվճար է:

Օգտագործված րոպեների, SMS-ների և ՄԲ-ների քանակը ստուգելու համար` *113#

Հաշվեկշիռը ստուգելու համար` *102#

Կարող եք միացնել՝


Կարևոր է՝ երբ միացված է "Mega" ծառայությունը, այն դառնում է առաջնային, այսինքն՝ անվճար "Mega" փաթեթի սպառումից հետո և «Սմարթ 12000» անվճար փաթեթի առկայության դեպքում, 1 ՄԲ հաշվարկվում է 5 դրամ սակագնով, մինչև ծառայությունը չանջատվի: Այս դեպքում տարիֆիկացվում է նաև BeeTV հավելվածի ինտերնետ տրաֆիկը: "Mega" ծառայությամբ և «Սմարթ» ՍՓ-ով տրամադրվող MB փաթեթները ծախսվում են զուգահեռ: 

Վճարման եղանակներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Եթե 1 օրացուցային ամիս հետո դուք ունեք բավարար գումար ձեր հաշվին, ապա ձեր հաշվից կգանձվի ամսական վճարը և ծառայությունների տրամադրումն ավտոմատ կերպով կերկարացվի:

Օգտվեք Yandex Taxi, Navigator, Disc, Music հավելվածներից առանց Ինտերնետի ծախսի:
 
Հավելվածներն օգտագործելիս սակագնային փաթեթի ակտիվ ժամանակահատվածի ընթացքում փաթեթում ներառված Ինտերնետ մեգաբայթերը չեն սպառվում, և Ինտերնետը չի տարիֆիկացվում:
 
Yandex Disc հավելվածում Սմարթ 12000 ՍՓ-ի բաժանորդները կստանան 50ԳԲ ամպային տիրույթ:

Նախատեսված ԳԲ-երն ակտիվացնելու համար հարկավոր է ուղարկել հարցում *511# հրահանգով, որից հետո կստանաք ակտիվացման կոդ: Կոդը անհրաժեշտ է մուտքագրել հավելվածի մեջ՝ համապատասխան նախատեսված դաշտում:

Yandex հավելվածների ակցիան գործում է մինչև 31.12.2019:

 

Yandex Music հավելվածից կարող եք օգտվել 2 տարբերակով՝ անվճար առանց բաժանորդագրության և վճարովի բաժանորդագրությամբ, որի պարագայում կկարողանաք օգտվել հավելվածի բոլոր հնարավորություններից՝ այդ թվում երաժշտություն HQ որակով, փնտրել և լսել երգեր, վերբեռնել երգեր և լսել առանց Ինտերնետի, ինչպես նաև օգտագործել հավելվածը առանց որևէ գովազդի: Վճարովի բաժանորդագրության պարագայում Ձեզ կտրվի 3 ամիս անվճար օգտագործման հնարավորություն: Հավելվածում կարող եք լսել նաև հայկական երաժշտություն՝ փնտրման միջոցով:

Yandex Disc հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնալ այն Apple և Android օնլայն խանութներից, գրանցվել հավելվածում որպես օգտատեր, ուղարկել հարցում *511# հրահանգով: Հրահանգն ուղարկելուց հետո կստանաք sms հաղորդագրություն, որում նշված կլինի Yandex Disc հավելվածում Ձեր սակագնային պլանին համապատասխան տիրույթն ակտիվացնելու կոդը: Կոդը հարկավոր է մուտքագրել հավելվածի ներսում՝ համապատասխան դաշտում: Սմարթ 1500, Սմարթ Մարզային 1500, Սմարթ Մարզային 990 ՍՓ-ներում բաժանորդները ստանում են ստանդարտ 10 ԳԲ տիրույթ, ուստի *511# հրահանգը չի գործում:

Զրոյական հաշվեկշռի դեպքում հավելվածները կաշխատեն, եթե փաթեթում լինեն մնացորդային ՄԲ-եր՝ Ինտերնետ սեսիան գեներացնելու համար:

Yandex հավելվածներն աշխատում են առանց Ինտերնետի ծախսի, եթե օգտվում եք Սմարթ փաթեթով տրամադրված Ինտերնետից: Հավելյալ Ինտերնետ փաթեթներ/ծառայություններ միացված լինելու պարագայում Yandex հավելվածների Ինտերնետը կծախսվի տվյալ փաթեթներից:

Կանխավճարային փաթեթների դեպքում փաթեթի գործողության ակտիվ ժամկետից հետո հավելվածների օգտագործման վրա ծախսված Ինտերնետը տարիֆիկացվում է 29 դր/ՄԲ գնով:

Հաշվեկշռին բավարար գումար չլինելու դեպքում փաթեթի գործողության ժամկետի վերջին օրվա ընթացքում Yandex Taxi, Music, Disk, Navigator հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն չի ընձեռվում: Հավելվածներից օգտվելիս Ինտերնետը տարիֆիկացվում է՝ համաձայն փաթեթի պայմանների:

Նոր բաժանորդների մոտ BeeTV անվճար հեռուստաալիքների ծառայությունը միանում է ավտոմատ:

Գործող բաժանորդները BeeTV անվճար հեռուստաալիքների ծառայությունից օգտվելու մուտքանունն ու գաղտնաբառը կարող են ստանալ՝ հավաքելով *818# հրահանգը:

Մուտքանվան կամ գաղտնաբառի կորստի դեպում անհրաժեշտ է հավաքել *812# հրահանգը:

BeeTV անվճար փաթեթն առանց ինտերնետի մեգաբայթերը սպառելու ակտիվ է 1 օրացուցային ամիս, որից հետո բաժանորդներին հասանելի կլինի միայն “Հ1” հեռուստաալիքը, և Ինտերնետի տարիֆիկացումը կկատարվի համաձայն համապատասխան Սակագնային Փաթեթի պայմանների։

Փաթեթում ներառված ներցանցային 10000 րոպե դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց, ինչպես նաև՝ 600 րոպե դեպի Ռուսաստանի այլ ցանցեր, ԱՄՆ և Կանադա օգտագործելու համար անհրաժեշտ է զանգահարելիս հեռախոսահամարից առաջ հավաքել *88*։

Ռուսաստանի Beeline բջջային ցանցի կոդեր՝

Ուղղություն

Ելքի կոդ

Երկրի կոդ

Բջջային կոդ

«Beeline» (Ոուսաստան)

00

7

900335-900344, 90205-90207, 90252, 902553-902557, 902559, 902710, 902717, 903, 90462, 904700-904707, 904726-904727, 905-906, 908364, 908375-908379, 908435-908439, 90844-90845, 908460-908464, 90896-90899, 909, 950668, 950880, 95100-95102, 95320-95322, 96, 980999, 983888, 983999, 986666

Րոպեների փաթեթները սպառելուց հետո միջազգային զանգերը տարիֆիկացվում են ըստ ստանդարտ սակագների։

Ավելի մատչելի սակագներից օգտվելու համար կարող եք օգտվել «Հայերի աշխարհ» ծառայությունից և զանգահարել *88* կամ 88 համարահավաքմամբ։

Կանխավճարային «Սմարթ 12000» ՍՓ բջջային ինտերնետի (MB) չօգտագործված ծավալը չի զրոյանում, այլ փոխանցվում է հաջորդ ամիս: MB-երը փոխանցվում են հաջորդ ամիս միայն այն դեպքում, եթե փաթեթը ժամանակին է երկարաձգվում:

Ակցիային գործում է 2019 թ. փետրվարի 1-ից մինչև Հուլիսի 31-ը

 

Եթե ինտերնետ փաթեթի սպառվելուն մնացել է մինչև 1 ՄԲ ծավալ, ապա միաժամանակ մեկից ավել ինտերնետ սեսսիա օգտագործելիս` փաթեթի մնացորդը կծախսվի միայն առաջին սեսիայի համար, իսկ զուգահեռ օգտագործվող մյուս սեսսիաների Ինտերնետի տարիֆիկացումը կկատարվի համաձայն Ձեր սակագնային փաթեթի պայմանների: 

Հասանելի ծառայություններ՝

Իմ մեղեդին ծառայությունը
Beeline Բոնուս ծրագիրը

Անհասանելի ծառայություններ`

«Զրուցենք», SMS փաթեթներ, «Սիրելի համար»

 

Դեպի ՌԴ Beeline բջջային ցանց զանգերի առաջարկը գործում է մինչև 31.12.2019

Սակագնային փաթեթի նշված պայմանները գործում են միայն ՀՀ տարածքում:

1 զանգի առավելագույն տևողությունը՝ 120 րոպե:

Տարիֆիկացումն իրականացվում է ըստ վայրկյանների` սկսած 1-ին վայրկյանից:

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: