Giga 15 ԳԲ

Գերարագ ինտերնետ փաթեթ սմարթֆոնի համար

Ինտերնետի ծավալ

Ինտերնետի ծավալ

15 ԳԲ
Արժեք

Արժեք

5,000 դրամ/ամիս

­

 

  • «GIGA 15 (ԳԻԳԱ 15)» փաթեթը «Վեոն Արմենիա» ՓԲԸ շարժական կապի կանխավճարային հաշվարկման համակարգի բաժանորդներին հնարավորություն է ընձեռում 5000 դրամ (ներառյալ ԱԱՀ)  ամսավճարի դիմաց մուտք գործել Ինտերնետ առանց արագության սահմանափակման՝ 31 օրերի ընթացքում (ներառյալ ակտիվացման օրը):
  • Փաթեթն ակտիվացնելու օրվանից սկսած և մինչև 31 օրը լրանալը տրամադրվում է 15 ԳԲ գերարագ ինտերնետ` առանց մեգաբայթային տարիֆիկացման, որը սպառելուց հետո և մինչև 31 օրը լրանալը բաժանորդը կարող է շարունակել օգտվել գերարագ ինտերնետից վճարելով սակագնային փաթեթում ստացած/ուղարկած մեկ մեգաբայթի գործող սակագների:
  • Եթե փաթեթը ակտիվացնելուց հետո՝ մինչև 31 օրը լրանալը, բաժանորդը չի սպառել առանց մեգաբայթային տարիֆիկացման գործող 15 ԳԲ գերարագ ինտերնետի ողջ ծավալը ապա ժամկետի լրանալուն պես մնացորդը կզրոյանա:
  • Փաթեթի ժամկետի ավարտի օրը՝ ակտիվացումից հետո 31-րդ օրը, 00:00-03:30 ժամանակահատվածում հաշվին բավարար (ամսավճարից ավել) գումարի դեպքում գանձվում է 5000 դրամ և փաթեթը կրկին տրամադրվում է 31 օրով:
  • Եթե փաթեթի գործողության 31-օրյա ժամկետի ավարտին, բաժանորդի հաշվին չլինի անհրաժեշտ (ամսավճարից ավել) գումար, ապա տրամադրվելու է 1 օր ժամանակահատված՝ դիտարկման ժամանակահատված, հաշիվը լիցքավորելու համար: Դիտարկման ժամանակահատվածում, հաշիվն անհրաժեշտ գումարով լիցքավորելու դեպքում կգանձվի ծառայության ամսավճարը և ծառայությունը կրկին կտրամադրվի 31 օրով՝ ներառյալ վերաակտիվացման օրը: Եթե մինչ 1 օրվա դիտարկման ժամանակահատվածի ավարտը հաշիվը չլիցքավորվի ծառայության տրամադրման համար անհրաժեշտ 5000 դրամից ավել գումարով, ապա փաթեթը ավտոմատ կերպով չի տրամադրվի՝ կապաակտիվացվի, և կրկին ակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի հավաքել ծառայության ակտիվացման հրահանգը:
  • Բաժանորդը կարող է ցանկացած պահին ապաակտիվացնել փաթեթը (նաև դիտարկման ժամանակահատվածում)` հավաքելով ծառայության ապաակտիվացման հրահանգը:
  • «GIGA 15 (ԳԻԳԱ 15)» փաթեթը հասանելի է «ՎԵՈՆ»  Արմենիա ՓԲԸ  կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Ինֆինիտի», «Դրայվ», «Ինտերնետ Այսօր» ՍՓ-ների բաժանորդների:
  • «GIGA 15 (ԳԻԳԱ 15)» փաթեթը հնարավոր չէ օգտագործել Mega150, Mega 300, Mega 500, Light, Pro, MegaPro, Regular, Premium, Forsage, Active, Active 7 և Non-Stop ծառայությունների հետ միաժամանանակ:

Կանխավճարային առաջարկներ