Mega 300 ՄԲ (Կանխավճարային)

Օրական գերարագ Ինտերնետ սմարթֆոնի համար:

Ինտերնետի ծավալ

Ինտերնետի ծավալ

300 ՄԲ
Արժեք

Արժեք

100 դրամ/օր

 

Փաթեթը սպառելուց հետո

5 դրամ/ՄԲ

 

Ծառայության միացված լինելը կարելի է ստուգել հետևյալ տարբերակներից յուրաքանչյուրով`

  • Զանգահարեք 067409 հեռախոսահամարով
  • Ուղարկեք  09 տեքստով  SMS  0674 համարին
  • Հավաքեք *110*09# հրահանգը

Ծառայության շրջանակներում օգտագործած Ինտերնետի ծավալը կարող եք ստուգել *107# հրահանգի միջոցով:

Mega 300 ծառայության ապաակտիվացման դեպքում, այն կրկին ակտվիացնելու համար անհրաժեշտ է սպասել 30 րոպե: Եթե ակտիվացման հարցումը կատարվի ապաակտիվացման պահից 30 րոպեի ժամանակահատվածում, ապա ծառայությունը հնարավոր է չակտիվանա: 

Ծառայության գործողության ժամկետն է 1 օր:  Հաշվեկշռին օրավարձից ավել գումարի առկայության դեպքում ծառայությունն ավտոմատ կերպով կշարունակվի տրամադրվել մինչ ապաակտիվացնելը:

Ծառայությունից հնարավոր է օգտվել միայն դրական հաշվեկշռի դեպքում:

Եթե Mega 300 ծառայության հետ միաժամանակ ակտիվացված է որևէ ինտերնետ-փաթեթ, ապա օգտագործվող ինտերնետի ծավալը կսպառվի և ծառայությունից և ինտերնետ-փաթեթից: Հետևաբար խորհուրդ է տրվում չակտիվացնել ինտերնետ-փաթեթ, Mega 300 ծառայության հետ միաժամանակ:

Բաժանորդի հաշվեկշռին ծառայության օրավարձի գանձման համար բավարար գումար չլինելու դեպքում ծառայության մատուցումը կասեցվում է և շարժական ինտերնետի ծառայությունները տարիֆիկացվում են համաձայն սակագնային փաթեթի պայմանների: Հակառակ դեպքում՝ հաշվին բավարար միջոցներ ունենալիս, կգանձվի օրավարձը և ծառայության մատուցումը կվերականգնվի գանձումից հետո 5 րոպեների ընթացքում:

Mega 300 ծառայությունը հնարավոր չէ միաժամանակ ակտիվացնել «Light», «Pro», «MegaPro», «Regular», «Premium», «Forsage» և «Giga» ծառայությունների հետ միասին։

Mega 300 ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի  ՍՓ-ների բաժանորդների:

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ օգտագործման համար նշված տվյալները հաստատուն չեն և կարող են փոփոխվել/տարբերվել իրական տվյալներից կախված տարբեր պարամետրերից՝ զանգի կամ ձայնագրության որակ, սիմվոլների քանակ և այլն:

Եթե ակտիվացման հարցումը ուղարկվել է 23:55-24:00 ժամանակահատվածում ապա ծառայությունը կակտիվանա հաջորդ օրվա սկզբում:

Բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ։

Ծառայության նշված պայմանները գործում են միայն ՀՀ տարածքում:

Ծառայության վերականգման համար անհրաժեշտ ժամանակահատվածը (վթարի դեպքում)` 24 ժամ: