Ալավերդիում բացվել է Beeline-ի Վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ

06 Մարտի
Ալավերդիում բացվել է Beeline-ի Վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ

6 փետրվարի 2019 թ., Երևան. Ալավերդիում Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակը վերաբացվել է նոր հասցեում՝ Թումանյան 49/5-1։ 

Գրասենյակը բաց է աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 18։00-ը՝ առանց ընդմիջումների։ 

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր պարզ և հարմար ծառայություններից օգտվելը լինի ոչ միայն շահավետ, այլև հաճելի։ Ուրախ ենք,  որ Ալավերդիում մեր հաճախորդներն արդեն կարող են այցելել նոր, գեղեցիկ և ժամանակակից գրասենյակ։ Վստահ եմ, որ մեր աշխատակիցները նույնպես ավելի մեծ հաճույքով և ոգևորությամբ կկատարեն իրենց աշխատանքն այստեղ։ Ալավերդի քաղաքի բնակիչներին սիրով սպասում ենք այս նոր գրասենյակում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 77 սեփական և դիլերական Վաճառքի և սպասարկման գրասենյակ: Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

Նշենք, որ Խուդյակով 2 հասցեում գտնվող Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակը այլևս չի գործում: