Beeline-ը կանցկացնի պրեմիում հեռախոսահամարների վաճառք նոր՝ 033 կոդով

13 Մայիսի
Beeline-ը կանցկացնի պրեմիում հեռախոսահամարների վաճառք նոր՝ 033 կոդով

Մայիսի 13, 2019, Երևան: Beeline-ը հայտարարում է նոր 033 կոդով պրեմիում բջջային հեռախոսահամարների վաճառքի առաջին փուլի մեկնարկի մասին, որը տեղի կունենա մայիսի 17-ին, ժամը 12:00-ին և կավարտվի մայիսի 22-ին, ժամը 8:59:59-ին:

Հեռախոսահամարները կտեղադրվեն ֆիքսված գներով և կվաճառվեն ըստ դիմելու հերթականության։ Այսինքն, համարը կվաճառվի այն բաժանորդին, ով առաջինը կգրնացվի տվյալ համարը գնելու համար:

033 կոդով պրեմիում բջջային հեռախոսահամարների վաճառքի առաջին փուլի մասին մանրամասները հասանելի կլինեն www.beeline.am կայքում մայիսի 15-ից։
Առաջին փուլի ավարտից հետո մնացած հեռախոսահամարները վաճառքի կհանվեն հրապարակային աճուրդի: