Beeline-ում մեկնարկել է «3-րդ սերունդ» 11-րդ ամենամյա ստաժավորման ծրագիրը

24 Մայիսի
Beeline-ում մեկնարկել է «3-րդ սերունդ» 11-րդ ամենամյա ստաժավորման ծրագիրը

24 մայիսի 2019 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի անցկացման մասին։ Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։ Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել բարձր կուրսի ուսանողները ( 3-րդ և բարձր կուրսեր), ովքեր աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ և վարժ տիրապետում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

 

Ստաժավորումը կազմակերպվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Մարքեթինգ, Իրավաբանական և այլ տնօրինություններ։ Ստաժավորումը հաջողությամբ  անցած լավագույն ուսանողները ստանում են մշտական աշխատանքի հնարավորություն ընկերությունում:

 

«Տասնմեկ տարի անընդմեջ Beeline-ն իրականացնում է «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը: Այս տարիների ընթացքում շուրջ 130 ուսանող անցել է ստաժավորման ծրագիր: Նրանց  մեծ մասը դարձել են շուկայում պահանջված մասնագետներ և այսօր զբաղեցնում են առանցքային պաշտոններ Հայաստանի աշխատաշուկայում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

 

«3-րդ սերունդ» Ծրագրի տևողությունը 11 ամիս է, որի ընթացքում ստաժորները նաև վարձատրվում են: Այդ ընթացքում ստաժորներն իրենց մասնագիտական գործունեության հետ համատեղ մասնակցում են անձնային զարգացման դասընթացներին և ընկերության ներքին կյանքին`ծանոթանալով ընկերության կորպորատիվ մշակույթին:

 

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 31-ը: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել  ստաժավորման ծրագրի հարցաթերթիկը և ուղարկել այն ինքնակենսագրի հետ (CV/Resume) student@beeline.am էլ. հասցեով։ Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։