Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը մեկնարկել են թվային գրագիտության դասընթացները

10 Հունիսի

10 հունիսի 2019 թ., Երևան. Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Թվային հնարավորություններ» ծրագրի շրջանակներում անցկացվում է առաջին դասընթացների փուլը:

 

Ծրագրին դիմել էին Հայաստանի 4 մարզերի 10 դպրոցների 365 աշակերտներ՝ 13-17 տարեկան, որոնցից ընտրվել էին 110-ը: 

 

Մայիսի 16-20-ը ծրագրի պատասխանատուները` փորձագետ և դասընթացավար Նարինե Զաքյանի հետ եղան գործընկեր մարզերում և անցկացրին առաջին դասընթացը: Դասընթացին մասնակցեցին ծրագրում ընդգրկված բոլոր աշակերտները:

 

Դասընթացի արդյունքում մասնակից երեխաները պատկերացում են կազմել տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) մասին և արդեն կարողանում են ընտրել ու գործածել տարբեր տեսակի թվային միջոցներ, ինչպես նաև արդյունավետ օգտագործել ՏՀՏ-ը՝ տեղեկատվություն ստանալիս, պահպանելիս և կազմակերպելիս, պատկերացնում են ՏՀՏ-ի օգտագործման բնագավառները և գիտակցում են դրանց առավելությունները:

 

«21-րդ դարում չափազանց կարևոր են թվային տարբեր գործիքներից օգտագործելու հմտությունները, և մենք ուրախ ենք, որ այս ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում բնակվող երեխաները հնարավորություն են ստանում օգտվելու ժամանակակից տեխնոլոգիաներից և դրանց առավելություններից», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

Նշենք, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում:

 

Մանկական զարգացման հիմնադրամ՝ Լուսինե Սիմոնյան՝ + 374 96 00 41 46, lusimonian@cdf.am