«Infiniti 512» և «Infiniti 1024» սակագնային փաթեթների պայմանների փոփոխություն

02 Հուլիսի

Տեղեկացնում ենք, որ 2019թ. հուլիսի 1-ից կանխավճարային «Infinity 512» և «Infinity 1024» սակագնային փաթեթների պայմանները փոփոխվել են՝

 

  • «Infinity 512» բաժանորդներին յուրաքանչյուր ամիս տրամադրվելու է 10 ԳԲ գերարագ ինտերնետ (3G ցանց), նախկին 3 ԳԲ-ի փոխարեն, որը սպառելուց հետո արագությունը կկազմի մինչև 512 Կբիթ/վրկ.:
  • «Infinity 1024» բաժանորդներին յուրաքանչյուր ամիս տրամադրվելու է 15 ԳԲ գերարագ ինտերնետ (3G ցանց), նախկին 5 ԳԲ-ի փոխարեն, որը սպառելուց հետո արագությունը կկազմի մինչև 1024 Կբիթ/վրկ.: