Beeline-ն անցկացնում է iPhone սմարթֆոնների վաճառքի ակցիա

17 Հուլիսի
Beeline-ն անցկացնում է iPhone սմարթֆոնների վաճառքի ակցիա

17 հուլիսի 2019 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է iPhone սմարթֆոնների վաճառքի ակցիայի մասին։ Միանալով «Սմարթ 2500+» սակագնային փաթեթին մինչև 2019թ-ի հուլիսի 26-ը՝ հաճախորդները կարող են ձեռք բերել հանրահայտ բրենդի սմարթֆոնները և ստանալ 25 ԳԲ ինտերնետ մեկ ամսվա համար, ինչպես նաև նրանց հեռախոսահամարի հաշվին որպես քեշբեք կփոխանցվի 20 000 դրամ։ Սմարթֆոնները հասանելի են նաև ապառիկ տարբերակով։

«Beeline- ի գրասենյակներում Apple-ի սմարթֆոնները դարձել է ավելի մատչելի: Օգտվելով մեր նոր առաջարկից, բաժանորդները կստանան նաև հաճելի բոնուս` քեշբեքի և մեծ ծավալով բջջային ինտերնետի տեսքով, որը կդարձնի նոր սմարթֆոնի ձեռքբերումը ավելի շահավետ և հաճելի», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Առաջարկի շրջանակում հասանելի են Apple սմարթֆոնները՝ սկսած Phone 6S-ից մինչև նորագույն iPhone Xs Max։