Beeline ստարտափ ինկուբատորը մի շարք վարպետության դասեր են անցկացնում միջազգային փորձագետները

24 Հուլիսի
Beeline ստարտափ ինկուբատորը մի շարք վարպետության դասեր են անցկացնում միջազգային փորձագետները

24 հուլիսի 2019 թ., Երևան. Beeline ստարտափ ինկուբատորում հուլիսն անվճար վարպետության դասերի ու սեմինարների ամիս է։

Հուլիսի 24-ին ինկուբատորը հյուրընկալել է Խեսուս (Չուս) Լոզանոյին։ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի-ի (BANA) իսպանացի ներդրող, Մադրիդի բիզնես հրեշտակների ցանցի համահիմնադիր Լոզանոն բաց դաս է անցկացրել ստարտափների հիմնադիրների հետ։ Ինտերակտիվ խաղերով հանդիպմանը նա բացատրել է, թե ինչպես ճիշտ ներկայացնել բիզնես նախագիծը և տպավորել հավանական ներդրողներին։ Նա խորհուրդ է տվել խոսելիս կենտրոնանալ ֆինանսական հարցերի վրա։ Ստարտափների ներկայացուցիչները pitch-եր են արել և լսել իրենց բացթողումների մասին։ 

Հուլիսի 25-ին «Schneider Group» գերմանական ընկերության հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ Դիանա Մովսեսյանը և Գևորգ Կարապետյանը կներկայացնեն Հայաստանում կամ ԱՄՆ-ում բիզնեսը սկսելու վերաբերյալ իրավական և հարկային հակիրճ ակնարկ և կծանոթացնեն, թե ինչպես «Schneider Group»-ը կարող է աջակցել ստարտափներին և կպատասանեն բոլոր հարցերին։

Հուլիսի 26-ին Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Էմմա Առաքելյանը կխոսի, թե ինչպես ստարտափ թիմերը կարող են ճիշտ թիրախավորել միջազգային շուկան։ Շուրջ 25 տարվա բիզնես ռազմավարության, ՏՏ նախագծման և կառավարման փորձ ունեցող Էմմա Առաքելյանը հեղինակել է «The Business Caring Formula» գիրքը։

«Մենք միշտ կարևորում ենք մեր թիմերի շփումը ակտիվ և փորձառու գործարարների հետ, հատկապես եթե նրանք ունենք միջազգային փորձ: Նրան տված գիտելիքները առավել օգտակար կարող են լինել մեր ստարտափների համար՝ միջազգային շուկայում հաջողության հասնելու հարցում, ու հենց դրան էլ մենք ձգտում ենք: Վստահ եմ, որ մեր ինկուբատորի թիմի ջանքերով նման հանդիպումներ դեռ շատ կլինեն ի օգուտ մեր մասնակիցների ու հայկական բիզնեսի», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Վարպետության դասերով բոլոր հետաքրքրվողները կարող են այցելել Beeline ստարտափ ինկուբատորի ֆեյսբուքյան էջ՝ հետևելու առաջիկա նորություններին։

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։