«Սևան ստարտափ սամիթ»-ին ակտիվորեն մասնակցում է Beeline ստարտափ ինկուբատորը

30 Հուլիսի
«Սևան ստարտափ սամիթ»-ին ակտիվորեն մասնակցում է  Beeline ստարտափ ինկուբատորը

30 հուլիսի 2019 թ., Երևան. Սևանի ափին անցկացվող «Սևան ստարտափ սամիթ»-ի շրջանակում մասնակիցների հետ մենթորային հանդիպում ունեցավ նաև Seven Smarts ընկերության հիմնադիր, Beeline ստարտափ ինկուբատորի մենթոր Արտավազդ Սոխիկյանը:

Արտավազդ Սոխիկյանը մեծ փորձ ունենալով միջազգային շուկայում՝ արդեն 2 շրջափուլ Beeline ստարտափ ինկուբատորի ռեզիդենտ ստարտափների հետ անհատական հանդիպումներ է ունենում, որպես մենթոր՝ աջակցում գլոբալ շուկա մուտք գործելու հարցում։ Սևան Ստատափ սամմիթ 2019-ում նա մասնակից թիմերին կներկայացնի իրենց նորարար բիզնեսի զարգացման ուղղությունները, ինչպես նաև հանդես կգա որպես ժյուրիի անդամ։

Օգոստոսի 31-ին «Mentorship session»-ի շրջանակում թիմերի հետ հանդիպում են ունենալու Beeline ստարտափ ինկուբատորի ղեկավար, BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը, ինկուբատորի պրոյեկտ մենեջեր Մանանա Մելքոնյանը և «Stratecis Dubai»-ի բիզնեսի զարգացման և մարքեթինգի մասնագետ Սթիվեն Քեշիշյանը։

Նրանք կլսեն ստարտափների ելույթները, խորհուրդներ կտան ներկայացման բովանդակության և բիզնեսի զարգացման ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաև կկիսվեն տպավորիչ խոսքով ներկայանալու գաղտնիքներով։ Մենթորները կօգնեն շուկայի ճիշտ հետազոտություն անել, հետաքրքիր ձևաչափով ներկայանալ մրցույթների ժամանակ և հաղթել գլխավոր մրցանակները։

«Beeline ստարտափ ինկուբատորը գործում է արդեն երկրորդ տարին և սա մեր ինկուբատորի երկրորդ մասնակցությունն է «Սևան ստարտափ սամիթ»-ին: Վստահ եմ, որ միայն ակտիվ մասնակցությունը թույլ կտա այս ոլորտի փորձագետներին ու բոլոր ներկայացուցիչներին անհրաժեշտ կապեր ստեղծել, գիտելիքներ ստանալ և ի վերջո զարգացնել մեր երկրում ստարտափ էկոհամակարգը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։ 

Վրանային ճամբարի ձևաչափով «Սևան ստարտափ սամիթ»-ին մասնակցող ստարտափները մրցելու են 100 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաև լինելու է 100 000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2 կամ 3 ստարտափների մեջ։ Սամմիթին ներկա կգտնվեն անհատ ներդրողներ և վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ ողջ աշխարհից։ Այն այս տարի կմիավորի ավելի քան 1000 ձեռներեցների։