Beeline-ը սկսում է նորագույն iPhone-ների վաճառքը

20 Սեպտեմբերի
Beeline-ը սկսում է նորագույն iPhone-ների վաճառքը

24 սեպտեմբերի 2019 թ., Երևան.  Beeline-ը հայտարարում է Apple բրենդի նորագույն սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին։ iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max-ը հասանելի կլինեն Beeline-ի հաճախորդների և սպասարկման գրասենյակներում սույն թվականի սեպտեմբերի 27-ից, իսկ սմարթֆոնների նախապատվերը կարելի է գրանցել արդեն այսօր։ Սմարթֆոնները հնարավոր կլինի ձեռք բերել նաև ապառիկ՝ ամսական սկսած 12 780 դրամից, առանց կանխավճարի, իսկ առաջին 6 ամիսների ընթացքում՝ 0% սպասարկման վճարով և 0% տոկոսադրույքով։

«Beeline-ում մեզ համար շատ կարևոր է փոփոխություններին ընդառաջ քայլելը, այդ իսկ պատճառով մենք հնարավորություն ենք ընձեռում Հայաստանում առաջիններից ձեռք բերել նոր սերնդի iPhone-ները։ Գնումն ավելի շահավետ և հաճելի դարձնելու համար  Beeline-ը 25 ԳԲ գերարագ ինտերնետ կտրամադրի նոր սմարթֆոնների յուրաքանչյուր գնորդին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։