Այժմ Easy Pay տերմինալների միջոցով կարելի է միացնել Beeline-ի ֆիքսված ծառայություններ

25 Սեպտեմբերի
Այժմ Easy Pay տերմինալների միջոցով կարելի է միացնել Beeline-ի ֆիքսված ծառայություններ

25 սեպտեմբերի 2019 թ., Երևան.  Beeline-ը հայտարարում է Easy Pay-ի հետ համագործակցության ընդլայնման մասին: Այսուհետ Beeline-ի ֆիքսված ծառայությունները՝ ինտերնետը, հեռուստատեսությունը և ձայնային ծառայությունները, կարելի է միացնել Հայաստանի ամբողջ տարածքում գտնվող ավելի քան 1600 Easy Pay տերմինալների միջոցով։

Տերմինալի միջոցով հաշվեկշիռը վերալիցքավորելիս՝ համակարգը ավտոմատ կերպով կառաջարկի հաճախորդի համար լավագույն փաթեթները: Այսպիսով, Beeline-ի ծառայությունների համար վճարում կատարելիս հաճախորդը կարող է անմիջապես դիմում ուղարկել իր համար առավել շահավետ ծառայությունը միացնելու համար։

Միացման համար հարկավոր է Easy Pay տերմինալների՝ Beeline-ի ծառայությունների բաժնում հատուկ կոճակի միջոցով հարցում թողնել՝ ցանկացած կոնտակտային հեռախոսահամար գրանցելով։  Beeline-ի համապատասխան մասնագետը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կկապվի հաճախորդի հետ, անվճար կառաքի և կտեղադրի բոլոր անհրաժեշտ սարքավորումները և կմիացնի ծառայությունները  բաժանորդի տանը։

«Ձգտելով խնայել մեր բաժանորդների ժամանակը, մենք ընդլայնել ենք Beeline-ի ծառայությունների բաժինը Easy Pay տերմինալներում: Այժմ մեր հաճախորդները ստիպված չեն լինի սպասել հերթերում և լրացնել մեր ծառայությունների միացման համար դիմումները: Բավական է տերմինալի միջոցով հարցում թողնել, և մեր աշխատակիցները հնարավորինս կարճ ժամանակում և անվճար կկատարեն առաքում, կտեղադրեն սարքավորումները և կմիացնեն հաճախորդին ամենահարմար առաջարկը», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մենք միշտ աջակցում ենք Beeline-ի հետ համագործակցության զարգացման նոր ուղղությունները: Այս նախագիծը միակն է հեռահաղորդակցության շուկայում, և մենք ուրախ ենք, որ այն իրականացվել է Easy Pay տերմինալների ցանցի միջոցով», - ասաց Easy Pay- ի տնօրեն Մհեր Առաքելյանը։