Beeline-ը նորացված առցանց խանութի վերագործարկման առթիվ նվիրում է անլար ականջակալներ

23 Հոկտեմբերի
Beeline-ը նորացված առցանց խանութի վերագործարկման առթիվ նվիրում է անլար ականջակալներ

23 հոկտեմբերի 2019 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է նորացված առցանց խանութի վերագործարկման մասին` բարելավված գործառույթներով և դիզայնով: Այժմ հաճախորդները կարող են ոչ միայն առցանց ձեռք բերել իրենց դուր եկած սմարթֆոնը՝ անվճար առաքմամբ, այլ նաև ստանալ ամբողջական տեղեկատվություն հեռախոսի մասին:

Ընկերությունում Beeline E-shop առցանց խանութի գործարկմանը նվիրված մեկնարկել է նաև ակցիա: Առաջին 50 հաճախորդները, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն նորացված կայքի միջոցով, որպես նվեր կստանան Xiaomi Redmi Airdots անլար ականջակալներ և «հատուկ» համար նոր 033 կոդով:

«Մենք թարմացրել ենք մեր առցանց խանութի դիզայնը և գործառույթներն այնպես, որ հարմար լինեն մեր հաճախորդներին, ինչպես նաև նրանք կարող են օգտվել Beeline-ի կողմից  նվերներ ստանալու հիանալի հնարավորությունից՝ նոր սմարթֆոն գնելու դեպքում: Վստահ եմ, որ 033 նոր կոդով «հատուկ» համարը և ամբողջ աշխարհում արդեն հայտնի դարձած ականջակալները հիասքանչ լրացում կդառնան ցանկացած սմարթֆոնի համար», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ակցիան ուժի մեջ է մինչև 2019 թվականի նոյեմբերի 21-ը: