Beeline-ը կշարունակի 4G Wi-Fi մոդեմներ տրամադրել զբոսաշրջիկներին

01 Նոյեմբերի
Beeline-ը կշարունակի 4G Wi-Fi մոդեմներ տրամադրել զբոսաշրջիկներին

1 նոյեմբերի 2019 թ., Երևան. Beeline-ը երկարաձգում է Հայաստանն այցելող զբոսաշրջիկների համար ակցիան, որի շրջանակում երկրի հյուրերը կարող են օգտվել Beeline-ի 4G Wi-Fi մոդեմից և ինտերնետից ամբողջ ճանապարհորդության ընթացքում:

Ակցիայի շրջանակում հասանելի են Drive կանխավճարային սակագնային պլանները՝ 50, 80 և 100 ԳԲ ինտերնետի ծավալներով, որոնց արժեքն է համապատասխանաբար 5500, 7500 և 10500 դրամ: Ըստ առաջարկի՝ հաճախորդը պետք է վճարի 20000 դրամի չափով երաշխիքային գումար, որը նա հետ կստանա՝ մոդեմը վերադարձնելիս: Մոդեմը տրամադրվում է մինչև 30 օր ժամկետով: 

«Բազմաթիվ զբոսաշրջիկներ արդեն օգտվել են մեր այս առաջարկից և, տեսնելով ակցիայի պահանջարկը, կայացվեց որոշում այն երկարաձգելու: Զբոսաշրջիկներին միշտ չէ, որ մի քանի օր կամ շաբաթ օգտագործելու համար հարմար է մոդեմ ձեռք բերելը և Beeline-ը` ցանկանալով խթանել զբոսաշրջիկության բնագավառը Հայաստանում, կշարունակի մեր երկրի հյուրերին տրամադրել ինտերնետից օգտվելու պարզ, հարմար և շատ շահավետ տարբերակ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Առաջարկը հասանելի է Beeline-ի  բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Ակցիան կգործի մինչև 2020թ. փետրվարի 29-ը: