Ծանուցում Թուրքիայում Ռոումինգ ծառայություններից օգտվող բաժանորդներին

11 Նոյեմբերի

Համաձայն Թուրքիայի օրենքի 7186 և 23 հոդվածների ռոումինգում տվյալների փոխանցման ծառայությունից մշտապես օգտվող բաժանորդների համար կարգելափակվի Թուրքական բջջային ցանցերից օգտվելու հնարավորությունը:

Տվյալների փոխանցման ծառայությունից մշտապես օգտվող բաժանորդ  է համարվում՝ միևնույն հեռախոսասարքով (IMEI կոդով)  120 օրվա ընթացքում 91 կամ ավելի գումարային օրեր ռոումինգ ծառայությունների օգտագործողը:

Ելնելով Թուրքիայի օրենքի պահանջներից՝ Beeline ծանուցում է իր բաժանորդներին Թուրքիա մեկնելիս՝ սահմանում մաքսային ձևակերպումների ընթացակարգի ժամանակ նույնպես գրանցել իրենց հեռախոսասարքի (IMEI) համարը, տվյալների փոխանցման ծառայություններից երկարատև ժամկետով օգտվելու նպատակ ունենալու դեպքում (M2M, և այլն):

Այն բաժանորդների համար, որոնց IMEI-ները մինչև 19.07.2019 հայտնաբերվել են որպես ռոումինգի մշտական օգտագործողներ, համաձայն վերը նշված օրենքի պահանջների, հնարավորություն կունենան գրանցելու իրենց հեռախոսասարքերը հետևյալ հղումով՝ https://www.turkiye.gov.tr/btk-uluslararasi-daimi-veri-dolasimi վճարելով 250₺ (թուրքական լիրա), որպեսզի շարունակեն օգտվել թուրքական բջջային ցանցերից: Այլապես, նշված գրանցումը չանցած բաժանորդների հեռախոսասարքերը կընդգրկվեն Թուրքիայի CEIR-ի (սարքավորումների իդենտիֆիկացման կենտրոնական գրանցամատյան) սև ցուցակներում և 30 օր անց կարգելափակվեն Թուրքիայի բջջային օպերատորների ցանցերում: