Բալանսի փոխանցում

Թույլ է տալիս Beeline բջջային ցանցի կանխավճարային բաժանորդներին բջջայինի հաշվից գումար փոխանցել Beeline-ի մեկ այլ բաժանորդի հաշվին

Հավաքեք *145*[բաժանորդի համար]*[գումար]# հրահանգը

Յուրաքանչյուր փոխանցման արժեքը՝ 29 դրամ:

Գումարը գանձվում է վճարողի հաշվից:

«Բալանսի փոխանցում» ֆունկցիոնալության արգելափակում՝ *145*0000#:

«Բալանսի փոխանցում» ծառայությունը կրկին ակտիվացնելու համար դիմեք զանգերի սպասարկման կենտրոն՝ 0611 համարով կամ դիմեք Beeline վաճառքի և սպասարկման բաց գրասենյակ:

Փոխանցումը կատարելուց հետո 1 րոպեի ընթացքում այն չեղյալ համարելու համար` *145*0#:

Նույն համարին մեկ օրվա ընթացքում կարելի է կատարել մինչև 5 փոխանցում:

Բաժանորդը կարող է օգտվել ծառայությունից միայն իր հաշվից առաջին 401 դրամ (ներառյալ ԱԱՀ) ծախսելուց հետո:

Ռոումինգում ծառայությունը հասանելի է միայն գումար ստանալու համար:

«Բալանսի փոխանցում» ծառայությունը հասանելի է Beeline-ի բջջային ցանցի ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ հանդիսացող կանխավճարային բաժանորդների համար:

Կարեւոր է՝ «Ունիվերսալ վճարում»  ծառայությունից օգտվելու դեպքում բաժանորդն ինքն է կրում պատասխանատվություն մուտքագրված ոչ ճշգրիտ տվյալների համար (մասնավորապես, սակայն չսահմանափակվելով, ոչ ճշգրիտ մուքագրված հեռախոսահամար, փոխանցվող սխալ հավաքված գումար):

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում բաժանորդի սխալի հետևանքով կատարված փոխանցումների համար:

«Բալանսի փոխանցումը» թույլ է տալիս Beeline բջջային ցանցի կանխավճարային բաժանորդներին սեփական բջջայինի հաշվից գումար փոխանցել Beeline այլ բաժանորդների հաշվին`

  • Beeline բջջային ցանցի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդ
  • Beeline բջջային ցանցի հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդ
  • Beeline ֆիքսված ցանցի հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդ