Զանգի՛ր ինձ

Ծառայությունը թույլ է տալիս Beeline Հայաստանի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդին հաղորդագրություն ուղարկել՝ խնդրելով հետ զանգահարել: Բաժանորդը, ում զանգին դուք սպասում եք, ձեր անունից SMS հաղորդագրություն կստանա` զանգահարելու խնդրանքով: Դուք նաև SMS-հաղորդագրություն կստանաք այն մասին, որ ձեր հաղորդագրությունը հասել է։

Հարցում

Beeline Հայաստան բաժանորդներին հարցում ուղարկելու համար հավաքեք *143*[այն բաժանորդի համարը, որին հասցեագրված է խնդրանքը]# հրահանգը։

Օտարերկրյա բջջային կամ ֆիքսված ցանցերի բաժանորդներին հարցում ուղարկելու համար հավաքեք *99*00[երկրի կոդը][միջազգային համար] հրահանգը։

Նկարագրություն

Եթե դուք չեք ցանկանում ստանալ «Զանգի՛ր ինձ» հաղորդագրություններ, պարզապես արգելափակեք դրանց ընդունումը: Դա անելու համար հավաքեք` *143*0#

Հաղորդագրությունների ընդունումը կրկին կարող եք միացնել՝ հավաքելով *143*1# հրահանգը:

Մեկ օրվա ընթացքում հնարավոր է ուղարկել 10-ից ոչ ավելի հրահանգ`առավելագունը 5 հրահանգ Ռուսաստանի, և ԱՊՀ երկրների Beeline բաժանորդներին, և առավելագունը 5 հրահանգ Հայաստանի բջջային օպերատորների բաժանորդներին։

«Զանգի՛ր ինձ» ծառայությունը հասանելի է ինչպես ակտիվ համարի, այնպես էլ ֆինանսների պատճառով արգելափակված կանխավճարային համակարգի հեռախոսահամարների համար:

Մուտքային կապի արգելափակման դեպքում, հարցման հասցեատերը բաժանորդին զանգահարել չի կարող:

Եթե դուք չունեք բավարար միջոցներ զանգ կատարելու համար, ապա բաժանորդը, որին զանգահարում եք, ծանուցում կստանա այն մասին, որ դուք փորձում էիք զանգել նրան:

Հրահանգ կարելի է ուղարկել «տեղական» ցանցի և ռոումինգում գտնվող բաժանորդներին, ինչպես նաև Beeline Ռուսաստանի և ԱՊՀ բաժանորդներին:

Ռումինգում մուտքային զանգերը «Beeline» հեռախոսներից վճարովի են, այդ պատճառով դրանք ընդունել դուք կարող եք միայն հաշվի վրա բավականաչափ գումար ունենալու դեպքում:

Հրահանգների քանակի վրա սահմանափակում չկա:

Ծառայությունն անվճար է:

Այն հասանելի է Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգերի բաժանորդներին:

Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդը կարող է հրահանգն ուղարկել նաև զրոյական հաշվեկշռի դեպքում:

Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդը կարող է ուղարկել հրահանգ, եթե իր համարն անջատված կամ արգելափակված չէ, այսինքն` համարն ունի ակտիվ կարգավիճակ:

Ծառայությունը հասանելի չէ ռոումինգում: