Լիցքավորի՛ր իմ հաշիվը

Beeline կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդներին «Լիցքավորի՛ր իմ հաշիվը» հարցումը հնարավորություն է տալիս անվճար հարցում ուղարկել իր բջջային հեռախոսի հաշիվը լիցքավորելու խնդրանքով՝ դեպի Beeline տեղական բջջային ցանց, Ռուսաստանի և ԱՊՀ երկրների Beeline բջջային բաժանորդներին, ինչպես նաև ռոումինգում գտնվելիս:

Ծառայությունը տրամադրվում է անվճար: 

Անհրաժեշտ հրահանգներ

Հավաքեք *144*[բաժանորդի համարը, ում ուղղված է ձեր խնդրանքը]# հրահանգը

Հեռախոսահամարը անհրաժեշտ է հավաքել 9-անիշ ֆորմատով` 09XXXXXXX: 

Ռուսաստանի և ԱՊՀ երկրների Beeline բաժանորդների համարը մուտքագրվում է միջազգային ֆորմատով. +երկրի կոդը և բաժանորդի հեռախոսահամարը

Հարցումների ընդունման արգելափակման համար հավաքեք *144*0# հրահանգը

Հարցումների ընդունման արգելափակումը հանելու համար հավաքեք *144*1# հրահանգը

Մեկ օրվա ընթացքում հնարավոր է ուղարկել 10-ից ոչ ավելի խնդրանք` առավելագունը 5 խնդրանք Ռուսաստանի և ԱՊՀ երկրների Beeline բաժանորդներին, և առավելագունը 5 խնդրանք Հայաստանի բջջային օպերատորների բաժանորդներին։