Վճարման ունիվերսալ քարտ

Հաշիվը լիցքավորելու ամենահեշտ միջոցը: Պարզապես գնեք ցանկացած նոմինալի լիցքավորման քարտ և ակտիվացրեք այն:
Ունիվերսալ քարտերի միջոցով դուք կարող եք վճարել Beeline ոչ միայն շարժական կապի համար, այն նաև ֆիքսված կապի ծառայությունների դիմաց: Քարտերի նոմինալներն են` 1000, 2500, 5000, 10000, 20000 դրամ:

Հաշվեկշռի լիցքավորում

  • Հավաքեք *101*[քարտի 16 նիշանոց կոդ]# հրահանգը
  • Զանգահարեք 0696 հեռախոսահամարով և ակտիվացրեք վճարման քարտը

Զանգահարեք 08000-0696 հեռախոսահամարով և ակտիվացրեք վճարման քարտը

Այլ համարի հաշվեկշռի լիցքավորում

  • Հավաքեք *101*[քարտի 16 նիշանոց կոդ] * [այն հեռախոսահամարը, որի հաշվեկշիռը ցանկանում եք վերալիցքավորել՝ 9 նիշանոց ձևաչափով *0+ կոդը + բաժանորդի համարը] #
  • Զանգահարեք 08000-0696 հեռախոսահամարով և ակտիվացրեք վճարման քարտը

Զանգահարեք 08000-0696 հեռախոսահամարով և ակտիվացրեք վճարման քարտը՝ նշելով այն համարը, որի հաշվեկշիռը ցանկանում եք վերալիցքավորել

Ռոումինգում գտնվելիս կարող եք լիցքավորել ինչպես սեփական հեռախոսահամարը, այնպես էլ Beeline ֆիքսված կամ շարժական այլ հեռախոսահամար զանգահարելով` +374080000696 կամ հավաքելով` *101*[քարտի 16 նիշանոց կոդը] * [հեռախոսահամար] # հրահանգը:

Այլ բջջային կամ ֆիքսված ցանցերի բաժանորդները, ներառյալ միջազգային ցանցերի, կարող են լիցքավորել «Beeline» ֆիքսված և բջջային ցանցերի բաժանորդների հաշիվները զանգահարելով` +37480000696 կամ 080000696:

Զանգերը +37480000696 համարին այլ ցանցերից վճարվում են համապատասխան օպերատորի սակագներով:

Ծառայությունից օգտվելու դեպքում, բաժանորդն ինքն է կրում պատասխանատվություն մուտքագրված ոչ ճշգրիտ տվյալների համար (մասնավորապես`ոչ ճշգրիտ մուքագրված հեռախոսահամար, փոխանցվող սխալ հավաքված գումար):

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն չի կրում պատասխանատվություն բաժանորդի սխալի հետևանքով կատարված փոխանցումների համար: