Beeline.am

-Լիցքավորեք Ձեր բոլոր Beeline հաշիվները անմիջապես կայքից՝ առանց գրանցվելու անհրաժեշության և 0% միջնորդավճարով:
-Մուտքագրեք համարը և լիցքավորման գումարը, լրացրեք բանկային տվյալները և հաստատեք:

 

Beeline վճարումներ

BeeMoney

BeeMoney էլեկտրոնային դրամապանակի միջոցով կարող եք կատարել`
- Ավելի քան 150 տեսակի վճարումներ
- Բանկային և դրամապանակի փոխանցումներ
- Կապի ծառայությունների և կոմունալ վճարումները 0% միջնորդավճարով:
Դրամապանակը կարող եք լիցքավորել բանկային քարտով կամ EASYPAY տերմինալների միջոցով, էլեկտրոնային դրամապանակներ բաժնից ընտրելով BeeMoney-ն և մուտքագրելով հավելվածում գրանցված հեռախոսահամարը:

 

My Beeline Armenia

My Beeline Armenia հավելվածի միջոցով Դուք կարող եք՝
- Ստուգել հաշվեկշռի և փաթեթի մնացորդները
- Ստանալ աջակցություն անմիջապես հավելվածից
- Լիցքավորել Ձեր և Ձեր մտերիմների հաշիվները
- Ընտրել սակագնային փաթեթ
- Ակտիվացնել Beeline -ի ծառայությունները

 

Pay.Beeline.am

Կայքում կարող եք կատարել կապի և կոմունալ վճարումները 0% միջնորդավճարով: «Ավտոմատ վճարումներ» ծառայության ակտիվացնել դեպքում Ձեր հաշիվը 50 դրամից պակաս լինելու դեպքում ավտոմատ կերպով կլիցքավորվի Ձեր նախընտրած գումարով :

 

Վստահության րոպեներ

Օգտվե´ք «Վստահության րոպեներ» ծառայությունից: Ձեր հարցումով մենք ժամանակավորապես կլիցքավորենք Ձեր հաշվեկշիռը, և Դուք կկարողանաք շարունակել հաղորդակցվել:
- Հավաքեք *141# հրահանգը
- *142# հրահանգը հավաքելով՝ կարող եք ստուգել այն գումարը, որը կարող եք ստանալ ծառայության շրջանակներում:

 

Վճարային տերմինալներ

Կարող եք վճարել Beeline բջջային կապի ծառայությունները մոտակա տերմինալի միջոցով: Պարզապես սեղմեք Beeline վճարումներ, ընտրեք անհրաժեշտ վճարումը և մուտքագրեք գումարը:

Այլ միջոցներ

Վճարումները կարող եք կատարել նաև Հայփոստի և բանկերի բոլոր մասնաճյուղերում: