Հատուկ առաջարկներ

11 Մայիսի

16/05/2018 թթ-ից ֆիզիկական անձ հանդիսացող կանխավճարային համակարգի բաժանորդների համար գործում են հատուկ առաջարկներ՝                                   

Փաթեթ

Գին

Գործողության ժամկետ

300 ՄԲ

100 դրամ

1 օր

2000 ՄԲ

500 դրամ

7 օր

3000 ՄԲ

800 դրամ

7 օր

5000 ՄԲ

2700 դրամ

30 օր

15 րոպե ՀՀ բոլոր ցանցեր

200 դրամ

1 օր

45 րոպե ՀՀ բոլոր ցանցեր

500 դրամ

7 օր

60 րոպե ՀՀ բոլոր ցանցեր

600 դրամ

7 օր

                                   

Առաջարկները գործում են միայն կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար, բացառությամբ Բջջային Ինտերնետ սակագնային փաթեթների և Սմարթ սակագնային փաթեթների համար։

Բաժանորդը կարող է ակտիվացնել վերոնշյալ առաջարկները միայն այն դեպքում, եթե *707# հավաքելիս նրան հասանելի են այդ առաջարկները։

Եթե բաժանորդն ակտիվացրել է նոր ծառայություն մինչև նախորդ ծառայության գործողության ժամկետի լրանալը, ապա չօգտագործված մեգաբայթերը գումարվում են:

Մի քանի ծառայություններ միացնելու դեպքում ծառայության գործողության ժամկետը հաշվարկվում է` սկսած վերջին ծառայության միացման օրվանից։

Բաժանորդը յուրաքանչյուր առաջարկը տվյալ գործողության ժամկետի շրջանակներում կարող է ակտիվացնել միայն մեկ անգամ։

ՄԲ մնացորդն ու գործողության ժամկետները կարող եք ստուգել հավաքելով *103# հրահանգը։                                                                                                                                                     

Հունվարի 17-ից ֆիզիկական անձ հանդիսացող կանխավճարային համակարգի բաժանորդների համար գործում են հատուկ առաջարկներ, որոնք մշակված են՝ հիմնվելով բաժանորդների՝ բջջային կապի համար արված ծախսերի:

  • Նշված ժամանակահատվածում լիցքավորելով հաշիվը 400-ից 2700 դրամով  բաժանորդը կարող է ստանալ բոնուս 200-ից 1000 դրամ: Բոնուսը տրամադրվում է 1 անգամ՝ նշված ժամանակահատվածում լիցքավորման դեպքում:
  • Նշված ժամանակահատվածում լիցքավորելով հաշիվը 300-ից 3000 դրամով բաժանորդը կարող է ստանալ բոնուս  200-ից 1000 ՄԲ ինտերնետ, 10-ից մինչև անսահմանափակ րոպեներ նշված ժամանակահատվածում օգտագործելու համար։ Բոնուսը տրամադրվում է 1 անգամ՝ նշված ժամանակահատվածում լիցքավորման դեպքում:
  • Նշված ժամանակահատվածում լիցքավորելով հաշիվը ցանկացած գումարի չափով բաժանորդը կարող է ստանալ բոնուս՝ լիցքավորված գումարի 50%-ի չափով (ոչ ավել քան 1000 դրամ), նշված ժամանակահատվածում տեղական զանգերի, SMS-ների, ՄԲ համար։ Բոնուսը տրամադրվում է 1 անգամ՝ տվյալ ժամանակահատվածում 1-ին լիցքավորման համար։
  • Նշված ժամանակահատվածում Երևանում Բիլայնի ցանկացած գրասենյակում հին սիմ քարտերը նորով անվճար փոխարինելու և հեռախոսի կարգավորումները 4G ցանցի փոխելու դեպքում բաժանորդը կարող է ստանալ բոնուս՝ 1ԳԲ ինտերնետ, նշված ժամանակահատվածում միայն 4G ցանցում օգտագործելու համար։ Հեռախոսի կարգավորումներում 4G ցանցին միանալու ուղեցույց՝ Beeline 4G: Բոնուսը տրամադրվում է 1 անգամ։              
  • Նշված ժամանակահատվածում  հեռախոսի կարգավորումները 4G ցանցի փոխելու դեպքում բաժանորդը կարող է ստանալ բոնուս՝ 1ԳԲ ինտերնետ, նշված ժամանակահատվածում միայն 4G ցանցում օգտագործելու համար։ Հեռախոսի կարգավորումներում 4G ցանցին միանալու ուղեցույց՝ Beeline 4G: Բոնուսը տրամադրվում է 1 անգամ։
  • Բաժանորդին կարող է առաջարկվել անցնել Սմարթ սակագնային փաթեթներից որևէ մեկին տվյալ ժամանակահատվածում առաջին ամսվա բաժանորդային վճարի 50%-ի զեղչման հնարավորությամբ:
  • Բաժանորդին կարող է առաջարկվել տվյալ ժամանակահատվածում անցնել  Սմարթ սակագնային փաթեթներից որևէ մեկին  և ստանալ բոնուս՝ 5-ից 10 ԳԲ ինտերնետ, նշված ժամանակահատվածում օգտագործելու համար։ Բոնուսը տրամադրվում է 1 անգամ։
  • Օգտագործելով 150 ՄԲ ինտերնետ նշված ժամանակահատվածում ՝ բաժանորդը կարող է ստանալ բոնուս ՝ 150 ՄԲ ինտերնետ, նշված ժամանակահատվածում օգտագործելու համար։ Բոնուսը տրամադրվում է 1 անգամ։
  • Հավաքելով *120*XXX#՝ բաժանորդը կարող է ստանալ բոնուս ՝ 200-ից 1000 ՄԲ ինտերնետ, նշված ժամանակահատվածում օգտագործելու համար։ Բոնուսը տրամադրվում է 1 անգամ։
  • Նշված ժամանակահատվածում միացնելով Mega200/Mega500 ծառայությունը՝ բաժանորդը կարող է ստանալ բոնուս՝ 10-ից 40 րոպե, նշված ժամանակահատվածում ՀՀ բոլոր ցանցեր զանգերի համար։ Բոնուսը տրամադրվում է 1 անգամ։

Արշավներին կարող են մասնակցել միայն SMS հրավեր ստացած բաժանորդները։ Մանրամասն պայմանները՝ լիցքավորման կամ օգտագործման գումարի չափ, առաջարկի ժամկետ, բոնուսի տեսակ/չափ/ժամկետ և այլ պայմաններ նշված են հաղորդագրության մեջ։ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հաշվի լիցքավորումը «բալանսի փոխանցման» ծառայության միջոցով չի համարվում հաշվի լիցքավորում սույն ակցիաների շրջանակում: Տրամադրված դրամային բոնուսները կարող են օգտագործվել ՀՀ բոլոր ցանցեր (բջջային և ֆիքսված) զանգերի, SMS-ների և ՄԲ համար։ Տրամադրված բոնուս րոպեները կարող են օգտագործվել ՀՀ բոլոր ցանցեր (բջջային և ֆիքսված) զանգերի համար։ Տրամադրված բոնուս դրամներով բաժանորդը չի կարող ակտիվացնել ծառայություն կամ սակագնային պլան։

Բացառություններ՝ վճարովի համարներին զանգերն ու SMS-ները (խաղարկություններ, քվեարկություններ և այլն)։

Բոնուսային հաշիվը ստուգելու համար հավաքել *177#: