Միացի՛ր Մելոմանիային

20 Մայիսի
Միացի՛ր Մելոմանիային

«Մելոմանիան» ինտերակտիվ երաժշտական-զվարճալի վիկտորինան հասանելի է «ՎԵՈՆ Արմենիա՛» ՓԲԸ-ի թվայնացված ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին: Զանգահարելով քաղաքային հեռախոսից 8010 կարճ համարին կամ ստանալով զանգ նույն համարից՝ բաժանորդը լսում է հատվածներ մեղեդիներից և փորձում գուշակել կատարողին՝ օգտվելով ձայնային հուշումներից:  

Զանգերը 8010 համարին անվճար են։

Ճիշտ պատասխանների համար առավելագույն միավորներ հավաքած բաժանորդները ստանում են արժեքավոր մրցանակներ: «Մելոմանիան»վիկտորինայի մասնակիցը մեկ ամիս շարունակ հնարավորություն կունենա գուշակել մեղեդիներ և կուտակել միավորներ*:

* Ճիշտ պատասխանի համար՝ 5 բալ* Առաջադրանքը՝ գուշակել կատարողին:

  1. Ամենաշատ միավորներ հավաքած 50 մասնակիցները կստանան Xiaomi Mi band 04 մոդելի Ֆիթնես թևնոց
  2. Ամենաշատ միավորներ հավաքած առաջին 5 մասնակիցները բացի թևնոցից կստանան նաև Samsung Galaxy A01 մոդելի սմարթֆոն։

Եթե համակարգը գրանցում է երկու միանման միավորներ հավաքած  մասնակիցների տվյալները, ապա ավտոմատ կերպով առաջատար է ճանաչվում այն մասնակիցը, ում արդյունքը գրանցվել է առաջինը։  

Ծառայությունը մատուցվում է հայերեն լեզվով:

Ծառայությունը մեկնարկում է սույն թվականի Մայիսի 21-ին, ավարտվում Հունիսի 21-ին։

Մրցանակները հանձնվում են վիկտորինայի ավարտից հետո՝ 30 օրացուցային օրերի ընթացքում:

Հաղթողների անունները մուտքագրվում են Հաղթողների ցուցակի մեջ և հրապարակվում Beeline Armenia www.beeline.am կայքում ՝ հունիսի 23-ին ժամը 17:00-ին:

Մրցանակների հանձնման վայրը՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ Ազատության 24/1 հասցեում գտնվող Վաճառքի և Սպասարկման գրասենյակ:

Վիկտորինայի մասնակիցը կարող է իր հաշվեհամարին հաշվեգրված միավորների մասին տեղեկատվություն ստանալ՝ զանգահարելով 8010 հեռախոսահամարին և հետևելով ավտոմատ տեղեկատուի հրահանգներին:

Մրցանակները հանձնումն իրականացվում է Հաղթողի կողմից անձը հաստատող փաստաթղթի ներկայացման հիման վրա։ Շահող ֆիքսված հեռախոսակապի բաժանորդի անունը և ազգանունը պետք է համապատասխանի հաղթողի անձնագրային տվյալներին։

Վիկտորինային մասնակցելու ընթացքում 8010 կատարված զանգերի տևողությունը դուրս է գրվում ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին ամսական անվճար տրամադրվող 360 րոպեից։ Անվճար րոպեները սպառվելուց հետո 8010 կատարվող զանգերը շարունակում են մնալ անվճար։

Յուրաքանչյուր մասնակցի կողմից օրական զանգերի ընդհանուր տևողությունը սահմանափակվում է օրական սահմանաչափով՝ 20 րոպե:

Ժամանցային մրցույթի մասնակցության հնարավորություն են ստանում ՀՀ տարածքում բնակվող ֆիզիկական անձինք, որոնք 2020թ. մայիսի 21-ից 10:00-ից մինչև 2020թ. հունիսի 21-ի 23:59 ներառյալ կկատարեն փաստաթղթում նշված պայմանները (այսուհետ՝ ժամանցային մրցույթին մասնակցնելու պայմաններ կամ Կանոնների պայմանները

Վիկտորինային մասնակցելու համար անհրաժեշտ է օգտագործել քաղաքային հեռախոսը տոնային ռեժիմով։

Անալոգային ֆիքսված կապի բաժանորդները չեն կարող մասնակցել «Մելոմանիա» վիկտորինային։