«Շեյքիր, պարիր և շահիր iPhone 12 Pro» պարային մրցույթի կանոններ

1. Նախաձեռնության անվանումը

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն (այսուհետ` «Կազմակերպիչ») բջջային կապի ծառայությունը գովազդելու և խթանելու  նպատակով անցկացնում է պարային մրցույթ, որի շրջանակներում ֆիզիկական անձինք՝  Ներբեռնում են Վիկտորիա Մարտիրոսյանի պարային տեսահոլովակը  Tiktok կամ Instagram հարթակներում, նկարում են տեսահոլովակ՝ կրկնելով Վիկտորիա Մարտիրոսյանի տեսահոլովակի պարային շարժումները, տեղադրում են այն TikTok և Instagram հարթակներում  #շեյքիրշահիր հաշթագով   և հնարավորություն են ստանում շահել մրցանակ։ Նախաձեռնության խթանումը կոչվում է « Շեյքիր, պարիր և շահիր iPhone 12 Pro» պարային մրցույթ:

2. Պարային մրցույթի անցկացման ձևը և դրա անցկացման տարածքը

  2.1 Պարային մրցույթը կանցկացվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով։

  2.2 Պարային մրցույթի հաղթող մասնակցին կընտրի ժյուրին՝«Ամարաս» պարային ստուդիայի պարուսույց՝ Վիկտորիա Մարտիրոսյանի գլխավորությամբ, TikTok և Instagram հարթակներում տասը ամենաշատ հավանումներ հավաքած մասնակիցների ցանկից։   

  2.3 Հաղթող մասնակիցը մեկ հոգի է։ Մնացած 9 մասնակիցներին սպասվում են հաճելի անակնկալներ։

  2.4 Պարային մրցույթի հաղթողների տվյալները հրապարակվում են օգոստոսի 2-ին ժամը 17:00-ին:

3. Պարային մրցույթի կազմակերպչի անվանումը

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ, Ազատության պող.,  24/1 շենք  , 0014 Երևան, Հայաստանի Հանրապետություն:

4. Պարային մրցույթի անցկացման ժամկետը և պայմանները

Պարային մրցույթի մասնակցության հնարավորություն են ստանում ՀՀ տարածքում բնակվող ֆիզիկական անձինք, որոնք 2021թ. հուլիսի 13-ից մինչև 2021թ. հուլիսի 27-ը ներառյալ`  կկատարեն հետևյալ պայմանները՝

  • Ներբեռնել My Beeline Armenia հավելվածը
  • Գրանցվել հավելվածում
  • Պարային մրցույթի ամբողջ ընթացքում շեյքել առնվազն մեկ անգամ
  • Նկարել տեսահոլովակ՝ կրկնելով մեր տեսահոլովակի պարային շարժումները և տեղադրել այն TikTok և Instagram հարթակներում։
  • Ներբեռնել Վիկտորիա Մարտիրոսյանի թրենդային պարային տեսահոլովակը Տիկտոկ կամ Ինստագրամ reels-ում #շեյքիրշահիր
  • Հետևել Beeline-ի ինստագրամյան և Տիկտոկ Էջին
  • Հավաքել մաքսիմալ քանակի հավանումներ տեսահոլովակի համար։

Մեկ մասնակցի կողմից նույն տեսահոլովակը երկու տարբեր հարթակներում տեղադրելու դեպքում ընտրվում է միայն մեկը՝ առավելագույն հավանումներ հավաքած տեսահոլովակը։

5. Պարային մրցույթի մասնակիցների իրավունքներն ու պարտականություններ

  5.1 Պարային մրցույթի մասնակից կարող են դառնալ ֆիզիկական անձինք, որոնք կատարել են սույն Կանոնների պայմանները, բացառությամբ 5.2. կետում նշված անձանց:

  5.2 Պարային մրցույթին չեն կարող մասնակցել հետևյալ անձինք`

    5.2.1 «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցները, աշխատակիցների ընտանիքների անդամները և Պարային մրցույթը կազմակերպող և իրականացնող բոլոր անձինք,

    5.2.2 Իրավաբանական անձինք,

    5.2.3 18 տարին չլրացած անձինք։

5.3 Պարային մրցույթի գործողության ողջ ժամկետի ընթացքում Պարային մրցույթի մասնակիցները պարտավոր են հետևել Պարային մրցույթին մասնակցելու կանոններին, ինչպես նաև կատարել բոլոր գործողությունները` կապված մրցանակների տրամադրման և ստացման հետ:

5.4 Պարային մրցույթի մասնակիցների համար Պարային մրցույթի Կանոնների մասին ամբողջ տեղեկատվությունը հրապարակված է beeline.am վեբ կայքում:

5.5 Պարային մրցույթի անցկացումը դադարեցնելու դեպքում Կազմակերպիչը պարտավոր է beeline.am պաշտոնական կայքում հրապարակել տեղեկություն Պարային մրցույթի անցկացման դադարեցման մասին կամ այլ եղանակով հրապարակայնորեն ծանուցել նման դադարեցման մասին:

5.6 Պարային մրցույթի Կազմակերպիչը պարտավոր է ավարտել Պարային մրցույթի անցկացումը, այդ թվում իրականացնել մրցանակի տրամադրումը և կատարել այլ անհրաժեշտ գործողություններ Պարային մրցույթի մասնակիցների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ Պարային մրցույթի դադարեցումը կամ ընդհատումը պայմանավորված է գործողություններով կամ իրադարձություններով, որոնք դուրս են Կազմակերպչի վերահսկողությունից:

5.7 Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Պարային մրցույթի մասնակիցների՝ այդ թվում նաև հաղթող ճանաչված անձի առջև, Կազմակերպչի կողմից իր պարտականությունները կատարելու վրա ուղղակիորեն ազդող և դրանց կատարումն անհնարին դարձնող ֆորս-մաժորային իրավիճակների առաջացման համար՝ ներառյալ պատերազմներ, ահաբեկչական գործողություններ, ջրհեղեղներ, հրդեհներ, գործադուլներ, երկրաշարժեր կամ այլ բնական աղետներ, համաճարակներ, պետական մարմինների կարգադրումներ և այլ օբյեկտիվ պատճառներ, որոնք կախված չեն Կազմակերպչից:

5.8 Պարային մրցույթի Կազմակերպիչն իրավունք չունի Պարային մրցույթի մասնակիցների մասին տեղեկատվությունը տրամադրել երրորդ անձանց, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ և սույն Կանոններով նախատեսված դեպքերի:

5.9 Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում նամակագրության կամ այլ կոնտակտների մեջ չմտնել Պարային մրցույթի մասնակիցների հետ, բացի սույն Կանոններում նշված կամ ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան դեպքերից:   

5.10 Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում մասնակցին զրկել մրցանակից, եթե առկա են ապացույցներ, որ տվյալ մասնակիցը խախտել է ՀՀ օրենսդրությամբ և սույն Կանոններով սահմանված նորմերը: Նման դեպքերում Կազմակերպիչը մրցանակի հետ իր հայեցողությամբ վարվելու իրավունք է վերապահում:

6. Պարային մրցույթի մասնակցության և մրցանակների տրվելու կարգը, հաղթողների որոշման ալգորիթմը

  6.1 Պարային մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել սույն Կանոնների պայմանները:

  6.2 Պարային մրցույթի մասնակցնելու սույն կանոնների 4 կետում նշված պայմանները կատարելուց անմիջապես հետո մասնակիցը դառնում է Պարային մրցույթի մասնակից՝ համաձայն սույն Կանոններով սահմանված կարգի: 

  6.3 Պարային մրցույթի գրանցվելը նշանակում է, որ մասնակիցը լիովին համաձայն է Պարային մրցույթի սույն Կանոնների հետ: Պարային մրցույթին մասնակցնելով՝ մասնակիցը տալիս է Կազմակերպչին Պարային մրցույթի մասնակցնելու համար անհրաժեշտ իր անձնական տվյալները Կազմակերպչի կողմից մշակելու, օգտագործելու, ինչպես նաև երրորդ անձանց (ներառյալ` այլ երկրներ) փոխանցելու համաձայնությունը:
Սույնով Մասնակիցը հավաստում է, որ Կազմակերպչի կողմից ծանուցված է Մասնակցի անձնական տվյալները մշակելու Կազմակերպչի մտադրության, մշակման իրավական հիմքերի, նպատակի, ինչպես նաև «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքով նախատեսված ծանուցմանը վերաբերող այլ տեղեկությունների մասին:

6.4 Մասնակիցները համաձայնում են տրամադրել Կազմակերպչին Պարային մրցույթի մասնակցելու և մրցանակը ստանալու համար անհրաժեշտ անձնական տվյալները:

6.5 Պարային մրցույթի մրցանակային ֆոնդ

    6.5.1 Պարային մրցույթի մրցանակային ֆոնդը ձևավորվում է Պարային մրցույթի Կազմակերպչի սեփական միջոցների հաշվին և առանձին սահմանվում մինչ Պարային մրցույթի սկիզբը: Պարային մրցույթի մասնակիցը ստանում է ստորև նշված մրցանակը։

Մրցանակի անվանումը

Մրցանակների քանակը[1]

1

iPhone 12 Pro

 

1 (մեկ) հատ

    6.5.2 Մրցույթի մրցանակների ընդհանուր քանակը` 1 հատ:

    6.5.3 Մրցանակը չի տրամադրվելու համարժեք դրամով:

  6.6 Պարային մրցույթի մրցանակ շահողների որոշման և մրցանակի տրամադրման կարգ

    6.6.1 Սույն Կանոնների 6.5.1. կետում նշված մրցանակային ֆոնդը տրվում է մրցույթի 1 հաղթողին, ով հաղթել է Պարային մրցույթին ՝ սույն Կանոնների համաձայն:

    6.6.2 Պարային մրցույթի մեկ մասնակից կարող է շահել միայն մեկ մրցանակ:

    6.6.3 Հաղթողի անունը մուտքագրվում է Հաղթողների ցուցակի մեջ և հրապարակվում Beeline Armenia ֆեյսբուքյան էջում՝ օգոստոսի 2-ին` ժամը 17:00-ին: Այսպիսով, մասնակիցը համաձայնվում է, որ Կազմակերպիչը հրապարակի հաղթողի անունն ու ազգանունն առանց որևիցե այլ տվյալներ նշելու:

7. Մրցանակների ստացման կարգը, ժամկետներն ու վայրը

  7.1 Մրցանակը ստանալու համար հաղթող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փասթաթուղթ:

  7.2 Մրցանակի հանձնման վայրը՝ «ԱՄԱՐԱՍ ԴԱՆՍ ԳՐՈՒՊ», Մաշտոցի պող., 33 շենք, Երևան, Կենտրոն վարչ․ շրջան, Հայաստանի Հանրապետություն:

    7.2.1 Մրցանակի հանձնման օրը՝ օգոստոսի 2 -ին։

    7.2.2 Մրցանակների հանձնման/ստացման փաստը. Մրցանակը համարվում է հանձնված/ստացված սույն Կանոնների կից թիվ 1 Հավելվածով սահմանված ձևը մասնակցի կողմից ստորագրման պահից:

    7.2.3 Մրցանակ ստանալու պահից մրցանակի պատահական կորստի/վնասի/ոչնչացման ռիսկը անցնում

8. Բողոքները և դրանց վավերականության ժամկետը

  8.1 Պարային մրցույթի վերաբերյալ ցանկացած բողոք պետք է ուղղել «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի Հաճախորդների օպերատիվ սպասարկման կենտրոն 0611 հեռախոսահամարով կամ գրելով Ֆեյսբուքյան էջին այն ժամանակահատվածում, որին վերաբերում է բողոքը: Բողոքի գրանցման ամսաթիվ է համարվում Սպասարկման կենտրոն կատարված զանգի/ ուղարկված նամակի ամսաթիվը:

  8.2 Մասնակիցը պետք է մանրամասն ու մատչելի ներկայացնի բողոքի բովանդակությունը: Բողոքում պետք է նշված լինի մասնակցի անուն, ազգանուն, հայրանունը, կոնտակտային հեռախոսահամար և այն հեռախոսահամարը, որով բաժանորդը մասնակցել է Պարային մրցույթի, ինչպես նաև մասնակցի էլեկտրոնային հասցեն` նրա բողոքին պատասխանելու համար:

  8.3 Բոլոր բողոքները կքննարկվեն` Կազմակերպչի կողմից դրանք ստանալու օրվանից սկսած 15 աշխատանքային օրվա ընթացքում:

  8.4 Կազմակերպիչը դիտարկում է բողոքները` հիմնվելով սույն Կանոնների վրա:

  8.5 Բողոքի առարկայի վերաբերյալ Կազմակերպչի որոշումը վերջնական է: Մասնակիցը Կազմակերպչի որոշման մասին կտեղեկացվի հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ այլ միջոցով:

  8.6 Կազմակերպիչը, օգտագործելով իր տեխնիկական միջոցները, ապահովում է ծառայությունների և համակարգի մշտական աշխատանքը` պահելով այն բարձր մակարդակի վրա: Այդուհանդերձ, Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում այն խնդիրների համար, որոնք հնարավոր չէ վերացնել, չնայած որ դրա համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները: Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում հեռախոսային սարքավորումների աշխատանքի և երրորդ անձանց գործողութունների համար:

  8.7 Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Պարային մրցույթի մրցանակ շահած մասնակցի մեղքով մրցանակը ստանալու հնարավորության բացակայության համար, և նման դեպքերում Կազմակերպիչը մրցանակի հետ իր հայեցողությամբ վարվելու իրավունք է վերապահում:

  8.8 Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում այն իրավիճակների համար, երբ Պարային մրցույթի մասնակցության համար կատարվող գործողությունները կատարվում են սույն Կանոնների խախտմամբ:

  8.9 Մասնակիցները հասկանում և համաձայնում են, որ սեփական ռիսկով են մասնակցում Պարային մրցույթի:

  8.10 Կազմակերպիչը ոչ մի պատասխանատվություն չի կրում այն դեպքում, եթե մասնակիցը Պարային մրցույթի մասնակցելու և մրցանակը շահելու նպատակով խոշոր գումար ծախսելու ինքնուրույն որոշում կայացնի:

  8.11 Կազմակերպիչը իրավունք է վերապահում Պարային մրցույթի անցկացման սույն Կանոններում փոփոխություններ կատարել՝ 3 օր առաջ համապատասխան տեղեկատվություն հրապարակելով beeline.am կայքում: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

  8.12 Բոլոր վեճերն ու տարաձայնությունները, որոնք կարող են առաջանալ պետք է լուծվեն ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան: