«Shake» Գովազդային վիճակախաղի կանոններ

1. Նախաձեռնության անվանումը
«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն (այսուհետ` «Կազմակերպիչ»)  բջջային կապի գովազդի նպատակով անցկացնում է գովազդային վիճակախաղ, որի շրջանակներում «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի բջջային կապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները՝ կատարելով սույն Կանոնների պայմանները, հնարավորություն են ստանում շահել մրցանակ: Նախաձեռնության խթանումը կոչվում է «Shake» գովազդային վիճակախաղ, այսուհետև՝ գովազդային վիճակախաղ կամ խաղարկություն։
 
2. Գովազդային վիճակախաղի անցկացման ձևը և դրա անցկացման տարածքը
  2.1 Գովազդային վիճակախաղի մասնակցության հնարավորություն են ստանում ՀՀ տարածքում բնակվող՝ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի բջջային կապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները, որոնք 2021թ. հունիսի 11-ի 10:00-ից մինչև 2021թ. օգոստոսի 11-ի 23:59 ներառյալ կկատարեն հետևյալ պայմանները (այսուհետ՝ գովազդային վիճակախաղին մասնակցնելու պայմաններ կամ Կանոնների պայմանները)՝
   2.1.1 Պետք է հանդիսանան My Beeline Armenia հավելվածի գրանցված օգտատեր։
   2.1.2 Հավելվածի Shake բաժնում ծանոթացած լինեն և ընդունեն սույն պայմանները:
   2.1.3 Գովազդային վիճակախաղին մասնակցելու համար օգտատերը, մուտք գործելով հավելվածի Shake բաժին, պետք է թափահարի հեռախոսը մինչև 5 վայրկյան ժամանակահատվածով (Կարևոր է իմանալ. Եթե օգտատերը արդեն կատարել է մեկ թափահարում օրվա ընթացքում, կարող է կրկնել գործողությունը միայն հաջորդող օրը, բացառությամբ՝ հավելյալ ծառայության ակտիվացման դեպքում, որը համապատասխան պայմաններով տրամադրում է 1 ԳԲ ինտերնետ և ևս 1 անգամ գովազդայինի վիճակախաղին մասնակցության հնարավորություն օրվա ընթացքում (Հետվճարային համարների դեպքում առաջնային սպառվում է փաթեթում ներառված ինտերնետ ծավալը): Այնուհետև, թափահարելուց հետո հեռախոսի էկրանին տեքստային տարբերակով կստանա ստացված նվերի կամ նվերների մասին ծանուցում: Գովազդային վիճակախաղի անցկացման ժամանակահատվածում, բոլոր գովազդային վիճակախաղի մասնակիցները օրը մեկ անգամ, բացառությամբ՝ հավելյալ ծառայության ակտիվացման դեպքում, որը համապատասխան պայմաններով տրամադրում է 1 ԳԲ ինտերնետ և ևս 1 անգամ գովազդայինի վիճակախաղին մասնակցության հնարավորություն օրվա ընթացքում, հնարավորություն են ստանում մասնակցել գովազդայինի վիճակախաղի և շահել մեկ կամ 2 նվեր:
  2.2 Զուգահեռ գործելու է ծառայություն, որը համապատասխան պայմաններով (100 դրամի դիմաց) տրամադրում է 1 ԳԲ ինտերնետ և ևս 1 անգամ գովազդայինի վիճակախաղին մասնակցության հնարավորություն օրվա ընթացքում։ Ինտերնետ MB-ները տրամադրվում է ակտիվացման օրվանից 3 օր ժամկետով: Գովազդային վիճակախաղում մասնակցելու ընթացքում կարող է ծախսվել սույն կետում նշված 1ԳԲ տրամադրված կամ գործող սակագնային փաթեթի ինտերնետ ծավալներից:
  2.3 Գովազդային վիճակախաղին մասնակցել կարելի է միայն My Beeline Armenia հավելվածին հասանելի Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների միջոցով:
   2.3.1 Յուրաքանչյուր օր՝ ժամը 00:00:00 համակարգը թարմացվում է և մասնակիցը ստանում է հնարավորություն մասնակցել այդ օրվա խաղարկության փուլին:
   2.3.2 Բոլոր մասնակիցները, յուրաքանչյուր անգամ մասնակցելով գովազդային վիճակախաղում ստանում են սահմանված նվերների ցանկից որևէ մեկը, կամ երկուսը:
 
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Մասնակիցների կողմից խարդախությունների դեպքերի բացահայտման դեպքում Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում այդպիսի մասնակիցների նկատմամբ իրականացնել համապատասխան միջոցներ, այդ թվում նաև՝  զրկել նրանց գովազդային վիճակախաղին մասնակցելու իրավունքից:
 
3. Գովազդային վիճակախաղի Կազմակերպչի անվանումը
«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ, Ազատության 24/1 փ., 0014 Երևան, Հայաստանի Հանրապետություն:
 
4. Գովազդային վիճակախաղի անցկացման ժամկետը
  4.1 Գովազդային վիճակախաղը կանցկացվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով մեկ` 2021թ. Հունիսի 11-ի 10:00-ից մինչև 2021թ. Օգոստոսի 11-ի 23:59 ներառյալ
  4.2 Օգոստոսի 12-ին ժամը 00:00:00-ին խաղը ապաակտիվանում է։
  4.3 Մրցանակը ընտրվում է էլեկտրոնային համակարգի կողմից՝ պատահականության սկզբունքով։

5. Գովազդային վիճակախաղի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները
  5.1 Գովազդային վիճակախաղի մասնակից կարող են դառնալ ֆիզիկական անձինք, որոնք կատարել են սույն Կանոնների պայմանները:
  5.2 Գովազդային վիճակախաղին չեն կարող մասնակցել հետևյալ անձինք`
   5.2.1 «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները, աշխատակիցների ընտանիքների անդամները և Գովազդային վիճակախաղը կազմակերպող և իրականացնող բոլոր անձինք
   5.2.2 Իրավաբանական անձինք
   5.2.3 18 տարին չլրացած անձինք
   5.2.4 Գովազդային վիճակախաղում դրա անցկացման ժամանակ չմասնակցած կամ սույն Կանոններով սահմանված պայմանները չկատարած անձինք:
  5.3 Գովազդային վիճակախաղի գործողության ողջ ժամկետի ընթացքում Գովազդային վիճակախաղի մասնակիցները պարտավոր են հետևել Գովազդային վիճակախաղին մասնակցելու կանոններին, ինչպես նաև կատարել բոլոր գործողությունները` կապված մրցանակների տրամադրման և ստացման հետ:
  5.4 Գովազդային վիճակախաղի մասնակիցների համար Գովազդային վիճակախաղի Կանոնների մասին ամբողջ տեղեկատվությունը հրապարակված է beeline.am վեբ կայքում:
  5.5 Գովազդային վիճակախաղի անցկացումը դադարեցնելու դեպքում Կազմակերպիչը պարտավոր է beeline.am պաշտոնական աղբյուրում հրապարակել տեղեկություն Գովազդային վիճակախաղի անցկացման դադարեցման մասին կամ այլ եղանակով հրապարակայնորեն ծանուցել նման դադարեցման մասին:
  5.6 Գովազդային վիճակախաղի Կազմակերպիչը պարտավոր է ավարտել Գովազդային վիճակախաղի անցկացումը, այդ թվում իրականացնել մրցանակների տրամադրումը և կատարել այլ անհրաժեշտ գործողություններ Գովազդային վիճակախաղի մասնակիցների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ Գովազդային վիճակախաղի դադարեցումը կամ ընդհատումը պայմանավորված է գործողություններով կամ իրադարձություններով, որոնք դուրս են Կազմակերպչի վերահսկողությունից:
  5.7 Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Գովազդային վիճակախաղի մասնակիցների՝ այդ թվում նաև հաղթող ճանաչված անձանց առջև, Կազմակերպչի կողմից իր պարտականությունները կատարելու վրա ուղղակիորեն ազդող և դրանց կատարումն անհնարին դարձնող ֆորս-մաժորային իրավիճակների առաջացման համար՝ ներառյալ պատերազմներ, ահաբեկչական գործողություններ, ջրհեղեղներ, հրդեհներ, գործադուլներ, երկրաշարժեր կամ այլ բնական աղետներ, համաճարակներ, պետական մարմինների կարգադրումներ և այլ օբյեկտիվ պատճառներ, որոնք կախված չեն Կազմակերպչից:
  5.8 Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում մասնակցի կողմից հեռախոսի թափահարման արդյունքում հեռախոսի վնասման, ոչնչացման, վերածվող կամ չվերածվող որակի խախտումների կամ այլ խնդիրների համար։ Թափահարման անիմացված օրինակը բերված է սույն փաստաթղթի վերջին հատվածում:
  5.9 Գովազդային վիճակախաղի Կազմակերպիչն իրավունք չունի Գովազդային վիճակախաղի մասնակիցների մասին տեղեկատվությունը տրամադրել երրորդ անձանց, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ և սույն Կանոններով նախատեսված դեպքերի:
  5.10 Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում նամակագրության կամ այլ կոնտակտների մեջ չմտնել Գովազդային վիճակախաղի մասնակիցների հետ, բացի սույն Կանոններում նշված կամ ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան դեպքերից:
  5.11 Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում մասնակցին զրկել մրցանակից, եթե առկա են ապացույցներ, որ տվյալ մասնակիցը խախտել է ՀՀ օրենսդրությամբ և սույն Կանոններով սահմանված նորմերը: Նման դեպքերում Կազմակերպիչը մրցանակի հետ իր հայեցողությամբ վարվելու իրավունք է վերապահում:
 
6. Գովազդային վիճակախաղի մասնակցության և մրցանակների տրվելու կարգը, հաղթողների որոշման ալգորիթմը
  6.1 Գովազդային վիճակախաղի մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել սույն Կանոնների պայմանները:
  6.2 Գովազդային վիճակախաղի մասնակցնելու պայմանները կատարելուց անմիջապես հետո մասնակիցը դառնում է
  6.3 Գովազդային վիճակախաղի մասնակից՝ համաձայն սույն Կանոններով սահմանված կարգի:
Գովազդային վիճակախաղին գրանցվելը նշանակում է, որ մասնակիցը լիովին համաձայն է Գովազդային վիճակախաղի սույն Կանոնների հետ: Գովազդային վիճակախաղի մասնակցնելով՝ մասնակիցը տալիս է Կազմակերպչին Գովազդային վիճակախաղի մասնակցնելու համար անհրաժեշտ իր անձնական տվյալները Կազմակերպչի կողմից մշակելու, օգտագործելու, ինչպես նաև երրորդ անձանց փոխանցելու համաձայնությունը:
Սույնով Մասնակիցը հավաստում է, որ Կազմակերպչի կողմից ծանուցված է Մասնակցի անձնական տվյալները մշակելու Կազմակերպչի մտադրության, մշակման իրավական հիմքերի, նպատակի, ինչպես նաև «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքով նախատեսված ծանուցմանը վերաբերող այլ տեղեկությունների մասին:
  6.4 Մասնակիցները համաձայնում են տրամադրել Կազմակերպչին Գովազդային վիճակախաղի մասնակցելու և մրցանակը ստանալու համար անհրաժեշտ անձնական տվյալները:
  6.5 Գովազդային վիճակախաղի մրցանակային ֆոնդ
   6.5.1 Գովազդային վիճակախաղի մրցանակային ֆոնդը ձևավորվում է Գովազդային վիճակախաղի Կազմակերպչի սեփական միջոցների հաշվին և առանձին սահմանվում մինչ Գովազդային վիճակախաղի սկիզբը: Գովազդային վիճակախաղի մասնակիցը յուրաքանչուր օր մասնակցելով կարող է ստանալ ստորև ներկայացված մրցանակներից մեկը:

Մրցանակի անվանումը

Մրցանակների քանակը*

1

Գերմանիա-Հայաստան խաղի ուղեգիր**

1 (մեկ) հատ

2

Iphone 12 Pro Max 128GB

2 (երկու) հատ

3

Samsung A02s

10 (տաս) հատ

4

էլեկտրական ինքնագնաց hyper slim VX690

3 (երեք) հատ

5

Ականջակալներ Spicy TWS

50 (հիսուն) հատ

6

Գլխարկ

300 (երեք հարյուր) հատ

7

Սպորտային գնդակ (հուշանվեր)

195 (հարյուր ինսուն հինգ) հատ

8

Սպորտային մարզաշապիկ******

50  (հիսուն) հատ

9

Ինտերնետ տրաֆիկ 50-500MB***

Ըստ մասնակիցների քանակի

10

Սակագնային փաթեթի զեղչ****

Ըստ մասնակիցների քանակի

11

Րոպեներ ցանցի ներսում և այլ ցանցեր հարմարավետ գնով

Ըստ մասնակիցների քանակի

12

Beeline Bonus համակարգի 20-50 միավոր

Ըստ մասնակիցների քանակի

13

E-Shop հարթակի գնումների զեղչի promo code 5-10%*****

Ըստ մասնակիցների քանակի

*Նշված է տրվող մրցանակների գումարային քանակը:
** Նվերը ներառում է՝ թռիչքի տոմս, հյուրանոցի գումար և Գերմանիա-Հայաստան խաղի տոմս։ Շահած նվերի ստացման անհնարինության դեպքում՝

  • Covid-19 շրջանակներում թռիչքները արգելափակվելու
  • Գերմանիայի դեսպանատան կողմից վիզայի սահմանափակումների
  • Վիզա ստանալու դիմում հայտը մերժվելու
  • խաղը հետաձգվելու
  • Ֆորս-մաժոր /այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, հրդեհը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն/պատճառներով, շահողը կստանա գումարային փոխհատուցում 750000 (յոթ հարյուր հիսուն հազար) դրամ

*** Ինտերնետ տրաֆիկ 50-500MB – տրամադրվում է տրման օրվանից 3 օր ժամկետով: Հետվճարային համարների դեպքում առաջնային սպառվում է փաթեթում ներառված ինտերնետ ծավալը
**** Առաջարկը գործում է տրման օրվանից 30 օր ժամկետով։ Զեղչը գործում է ակտիվացման պահից մեկ ամիս
***** Promo Code-ը գործում է տրման օրվանից 30 օր ժամկետով։ Զեղչը չի գործում արդեն իսկ զեղչված սարքավորումների վրա։ Յուրաքանչյուր Promo Code հնարավոր է օգտագործել 1 անգամ։
****** Մարզաշապիկ շահելուց, Beeline գրասենյակում տրամադրվելու է «Voucher», որի հիման վրա շահողը կմոտենա խանութից կվերցնի
   6.5.2 Մրցանակները չեն տրամադրվելու համարժեք դրամով:
  6.6 Գովազդային վիճակախաղի մրցանակներ շահողների որոշման և մրցանակների տրամադրման կարգ
   6.6.1 Սույն Կանոնների 6.5.1. կետում նշված մրցանակային ֆոնդի խաղարկությունը իրականացվում է պատահականության սկզբունքով գովազդային վիճակախաղում բոլոր մասնակիցների միջև՝ Կազմակերպչի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով և սույն Կանոններին համաձայն:
   6.6.2 Գովազդային վիճակախաղի մեկ մասնակից յուրաքանչյուր օր կարող է շահել միայն մեկ մրցանակ:


7. Մրցանակների ստացման կարգը, ժամկետներն ու վայրը
  7.1 Մրցանակը ստանալու համար հաղթող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փասթաթուղթ:
   7.1.1 Մրցանակների հանձնման վայրը՝ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ Ազատության 24/1 հասցեում գտնվող Վաճառքի և Սպասարկման գրասենյակ: Մրցանակի հանձնումից հետո
   7.1.2 Մրցանակների հանձնման օրը՝ հաղթողները կարող են ստանալ մրցանակները կազմակերպիչի կողմից նախապես զանգ ստանալուց և ստացման օրը համաձայնացնելուց հետո:
   7.1.3 Մրցանակների հանձնման/ստացման փաստը. Մրցանակը համարվում է հանձնված/ստացված սույն Կանոնների կից թիվ 1 Հավելվածով սահմանված ձևը մասնակցի կողմից ստորագրման պահից:
   7.1.4 Մրցանակ ստանալու պահից մրցանակի պատահական կորստի/վնասի/ոչնչացման ռիսկը անցնում է մասնակցին:

8. Բողոքները և դրանց վավերականության ժամկետը
  8.1 Գովազդային վիճակախաղի վերաբերյալ ցանկացած բողոք պետք է ուղղել «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ Հաճախորդների օպերատիվ սպասարկման կենտրոն 0611 հեռախոսահամարով կամ գրելով Ֆեյսբուքյան էջին այն ժամանակահատվածում, որին վերաբերում է բողոքը: Բողոքի գրանցման ամսաթիվ է համարվում Սպասարկման կենտրոն կատարված զանգի/ ուղարկված նամակի ամսաթիվը:
  8.2 Մասնակիցը պետք է մանրամասն ու մատչելի ներկայացնի բողոքի բովանդակությունը: Բողոքում պետք է նշված լինի մասնակցի անուն, ազգանուն, հայրանունը, կոնտակտային հեռախոսահամար և այն հեռախոսահամարը, որով բաժանորդը մասնակցել է Գովազդային վիճակախաղի, ինչպես նաև մասնակցի էլեկտրոնային հասցեն` նրա բողոքին պատասխանելու համար:
  8.3 Բոլոր բողոքները կքննարկվեն` Կազմակերպչի կողմից դրանք ստանալու օրվանից սկսած 15 աշխատանքային օրվա ընթացքում:
  8.4 Կազմակերպիչը դիտարկում է բողոքները` հիմնվելով սույն Կանոնների վրա:
  8.5 Բողոքի առարկայի վերաբերյալ Կազմակերպչի որոշումը վերջնական է: Մասնակիցը Կազմակերպչի որոշման մասին կտեղեկացվի հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ այլ միջոցով:
  8.6 Կազմակերպիչը, օգտագործելով իր տեխնիկական միջոցները, ապահովում է ծառայությունների և համակարգի մշտական աշխատանքը` պահելով այն բարձր մակարդակի վրա: Այդուհանդերձ, Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում այն խնդիրների համար, որոնք հնարավոր չէ վերացնել, չնայած որ դրա համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները: Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում հեռախոսային սարքավորումների աշխատանքի և երրորդ անձանց գործողութունների համար:
  8.7 Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում Գովազդային վիճակախաղի մրցանակ շահած մասնակցի մեղքով մրցանակը ստանալու հնարավորության բացակայության համար, և նման դեպքերում Կազմակերպիչը մրցանակի հետ իր հայեցողությամբ վարվելու իրավունք է վերապահում:
  8.8 Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում այն իրավիճակների համար, երբ Գովազդային վիճակախաղի մասնակցության համար կատարվող գործողությունները կատարվում են սույն Կանոնների խախտմամբ:
  8.9 Մասնակիցները հասկանում և համաձայնում են, որ սեփական ռիսկով են մասնակցում Գովազդային վիճակախաղի:
  8.10 Կազմակերպիչը ոչ մի պատասխանատվություն չի կրում այն դեպքում, եթե մասնակիցը Գովազդային վիճակախաղի մասնակցելու և մրցանակը շահելու նպատակով խոշոր գումար ծախսելու ինքնուրույն որոշում կայացնի:
  8.11 Կազմակերպիչը իրավունք է վերապահում Գովազդային վիճակախաղի անցկացման սույն Կանոններում փոփոխություններ կատարել՝ համապատասխան տեղեկատվություն հրապարակելով beeline.am կայքում: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
  8.12 Բոլոր վեճերն ու տարաձայնությունները, որոնք կարող են առաջանալ պետք է լուծվեն ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան:

Հաղթող մասնակիցը նվերը կարող է ստանալ, շահման օրվանից 1 ամսվա ընթացքում, հակառակ դեպքում շահումը կճանաչվի անվավեր։