Զանգերի կենտրոնի մասնագետ

05 Մարտի

Տելեկոմ Արմենիա ընկերությունը (Beeline ապրանքանիշ) փնտրում է Զանգերի կենտրոնի մասնագետներ,ովքեր պատրաստակամ են աշխատել հերթափոխով։

Պաշտոնի անվանում`

Զանգերի կենտրոնի մասնագետ

Տնօրինություն`

Հաճախորդների սպասարկման ծառայություն

Հիմնական պարտականություններ`

 

  • ​​​​​​​Հեռախոսով լուծել հաճախորդների խնդիրները և տրամադրել համապատասխան տեղեկատվություն; 
  • Հաճախորդների հարցումներին տրամադրել տեխնիկական աջակցություն;
  • Հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ;
  • Անհրաժեշտության դեպքում զանգերը փոխանցել տեխնիկական թիմին և հետևել խնդիրների կատարման ընթացքը:

Կրթություն`

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • ԻՏ տեխնոլոգիաների գործառնական ֆունկցիաների իմացություն;
  • Հերթափոխով աշխատալու պատրաստակամություն (հերթափոխը ենթադրում է թե ցերեկային, թե գիշերային աշխատաժամանակ) ;
  • Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություն;
  • Գրագետ, հստակ և անթերի խոսք;
  • Պատասխանատվության զգացում;
  • Սովորելու բարձր ունակություն;
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն;
  • Հայերեն և ռուսերեն լեզուների  իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:

Աշխատանքային փորձ`

  • Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է:

Ցանկացողները կարող են  ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) hrm@beeline.am  էլեկտրոնային հասցեին հայերեն կամ անգլերեն լեզուներով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Հայտերն ընդունվում են մինչև  2021թ, մայիսի 25.: